Սիրիական Էլ Բաբի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից առևանգված երկու թուրք զինծառայողների ողջակիզման տեսագրությունըհամացանցում տարածվելուց հետո Թուրքիայում միտումնավոր դանդաղեցվել է ինտերնետի աշխատանքը, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Նշվում է, որ 19 րոպեանոց տեսանյութում ԻՊ գրոհայինները սպառնում են Թուրքիային, որ եթե թուրքական ԶՈւ-ն հետ չքաշվի Էլ Բաբից՝ նման հաշվեհարդարներն ու տեսանյութերը շարունակական բնույթ կկրեն:
Հրապարակված տեսանյութում նշվում են նաև հրկիզված զինծառայողների անունները՝ Սեֆթեր Թաշ և Ֆեթհի Շահին:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Էլ Բաբի մոտակայքում կատաղի մարտեր են ընթանում ԻՊ-ի և Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման միջև:
2015թ.-ի փետրվարի սկզբին ԻՊ-ը տարածել էր հորդանանցի օդաչու Մուազ ալ-Քասասբեհի մահապատժի տեսագրությունը, որին նույնպես ողջակիզել էին:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ ԻՊ խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01