Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խոսնակ Սելին Սայեք Բյոքեն Անկարայում ՌԴ դեսպանի սպանության համար մեղադրում է Թուրքիայի իշխանություններին, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Բյոքեն նշել է, որ Հալեպի՝ սիրիական բանակի վերահսկողության տակ անցնելուց հետո Թուրքիայում մեծ թափով սկսված հակառուսական և հակաիրանական ցույցերին իշխանությունները հետևում էին գոհունակությամբ՝ անտեսելով և չմիջամտելով ռասիստական և ծայրահեղական բազմաթիվ հայտարարություններին:
«Գաղափարական այս մթնոլորտում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույցերի ընթացքում ջիհադի դրոշներ էին ծածանվել: Այս ամենի վրա աչք փակեցին»,- ասել է քեմալականների խոսնակը և հայտարարել, որ այս հանցագործության միակ մեղավորն իշխանություններն են:
«Եթե ատրճանակի ձգանը գյուլենական է քաշել՝ նշանակում է դուք եք նրան մեր գլխին պատուհաս դարձրել: Եթե «Ջեբհաթ ան Նուսրան» է, ապա կրկին դուք եք ջիհադականներին ամեն տեսակ օժանդակություն ցույց տվել: Սահմանային անվտանգությունը չապահովողը դուք եք: Պատասխանատուն դուք եք»,-ասել է Բյոքեն և հավելել, որ Թուրքիայում այլևս ոչ ոք իրեն ապահով ու անվտանգ չի զգում:
Հիշեցնենք, որ սպանության օրն Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter-ի իր էջում ակտիվորեն շահարկել էր մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշի՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամ լինելը: Այնուհետև նույն տեսակետը բարձրաձայնվել է երկրի նախագահի և արտգործնախարարի կողմից:
Ալթընթաշը սպանությունից առաջ նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին: Այնուհետև Ալթընթաշը բացականչել է «Ալլահու աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք» և ևս մի քանի անգամ կրակել արդեն գետնին ընկած դեսպանին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55