Կատարյալ առողջությունը ենթադրում է կենսակերպի մի քանի հիմնական կանոնների պահպանում: Տարբեր հիվանդությունների ի հայտ գալու պատճառները քննարկելիս` մասնագետները հաճախ են մատնանշում օրգանիզմի գենետիկ նախատրամադրվածությունը, հիվանդությունների նկատմամբ հակվածությունը, արտաքին գործոնների ներազդեցությունը, վարակների տարածվածությունը: Միևնույն ժամանակ կարևոր նշանակություն է տրվում կանխարգելիչ միջոցառումներին: Առողջ կենսակերպը 21-րդ դարին բնորոշ տարածված հիվանդությունները կանխարգելող կարևորագույն գործոններից է: Ակտիվ ու շարժուն կենսակերպը, վնասակար սովորություններից հրաժարվելը նույնքան կարևոր են, որքան ճիշտ և առողջ սննդակարգին անցումը:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս կիրառել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված առողջ սնուցման 12 պարզագույն սկզբունքները: Աստիճանաբար այն կարող է դառնալ սովորություն, ինչպես նաև յուրօրինակ մշակույթ՝ ընդունելի բոլոր սերունդների համար:
1. Սննդակարգը պետք է լինի բազմազան, նախընտրություն տալով բուսական և ոչ թե կենդանական սննդին:
2. Ամեն օր` սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ պետք է օգտագործել հաց, հացահատիկային մթերք, մակարոնային արտադրանք, բրինձ կամ կարտոֆիլ:
3. Օրը մի քանի անգամ պետք է միրգ և բանջարեղեն ուտել՝ նախապատվություն տալով թարմ և տեղական ծագման մթերքին:
4. Մարմնի քաշը պետք է պահպանել նորմի սահմաններում՝ ամենօրյա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ:
5. Վերահսկել է պետք օգտագործվող ճարպերի քանակը (այն պետք է կազմի օրվա ընթացքում ստացվող էներգիայի ոչ ավելի, քան 30 տոկոսը) հագեցած ճարպաթթուների մեծ մասը փոխարինելով չհագեցած բուսական յուղերով:
6. Յուղոտ միսն ու մսամթերքն անհրաժեշտ է փոխարինել ընդեղենով (լոբի, ոսպ, ոլոռ), ձկով, թռչնամսով:
7. Հարկ է օգտագործել յուղի և աղի ցածր պարունակությամբ կաթ և կաթնամթերք:
8. Պետք է ընտրել շաքարի ցածր քանակությամբ մթերք` սահմանափակելով ռաֆինացված շաքարի, քաղցր ըմպելիքի և քաղցրավենիքի օգտագործումը:
9. Օրվա ընթացքում օգտագործված աղի քանակը չպետք է գերազանցի մեկ գդալը՝ 5 գրամ, ներառյալ այն աղը, որն առկա է հացի, վերամշակված, ապխտած կամ պահածոյացված մթերքում:
10. Չպետք է չարաշահել ալկոհոլը, օրական օգտագործել առավելագույնը մինչև 20 գրամ:
11. Սնունդը պետք է պատրաստել հիգիենիկ և անվտանգ պայմաններում, նախընտրելի է շոգեխաշման, թխման մեթոդը, այդպիսով հնարավոր է նվազեցնել յուղի կիրառությունը:
12. Երեխաներին, կյանքի առաջին 6 ամիսներին, պետք է կերակրել բացառապես կրծքով, հաջորդիվ` կյանքի 1-ին տարում կազմակերպելով ճիշտ սնուցում:
Կարևոր է հիշել, որ առողջ սնունդը կերակրի սահմանափակումը չէ, այլ՝ անվտանգ, ճիշտ վերամշակված, հավասարակշռված սննդի կիրառումը:
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01