Լրանում է Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը և կարծում եմ պետք է ուսումնասիրել այս ընթացքում կառավարության իրականացրած աշխատանքները: Ի՞նչ ունեցանք այս 100 օրվա ընթացքում, ի՞նչ շոշափելի փոփոպություններ եղան:
Թեպետ 100 օրը կառավարության գործունեության գնահատման տեսանկյունից կարճ ժամկետ է, այնուամենայնիվ կարելի է մի փոքր հետ նայել:
Նախ պետք է նկատել, որ նոր կառավարության գործունեության հիմնական շեշտադրումները դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականության, էնեգակիրների գների, կոռուպցիայի դեմ պայքարի վրա էր: Իհարկե այլ ուղղություններով նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկվել, այնուամենայնիվ կարելի է առանձնացնել, այն որ նոր կառավարության գործունեության ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը էականորեն իջել է:
Ինչ վերաբերվում է էներգակիրների սակագների փոփոխությանը, ապա այստեղ պատկերն ավելի շոշափելի է: Խոսքը գնում է գազի գնի էական նվազման մասին: Փոխվել են գնագոյացման սկզբունքները: Եթե նախկինում առաջնայինը մատակարարի ծախսերի փակման հարցերն էին, ապա հիմա լուծվեց կարևորագույն խնդիր` նոր գները ոչ միայն արդարացված են սոցիալական առումով, այլև կունենան խթանիչ դեր: 2016-ի հունվարին, ջերմոցներն ու վերամշակող ձեռնարկությունները 1 խմ-ի համար վճարում էին 156 դրամ, իսկ այժմ կվճարեն 100 դրամ:
Ակնհայտ է, որ այս գնային փոփխությունը չի կարող դրական ազդեցություն չունենալ տնտեսվարողների և ոլորտի զարգացման վրա: Երբ այդ ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ, ապա նշանակում է, որ գազի գների նվազմամբ լրջագույն հիմնախնդիր է լուծվում:
Անելիքներ անշուշտ շատ կան, թե թվարկված ոլորտներում, թե ամբողջ տնտեսության մասշտաբով: Բարեփոխումները բավարար չեն եղել առողջացնելու ամբողջ տնտեսությունը, սակայն կարծում եմ, որ այս թեմային ավելի ճիշտ է ինչ որ գնահատական տալ առնվազն կես տարի հետո: Հուսանք, որ փոփոխությունները կլինեն շարունակական:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55