Լոռու մարզի ռեյտինգային ընտրատարածքում ՀՀԿ-ն ազդեցիկ և ժողովրդի կողմից հարգված գործիչներ ունի, ովքեր իրենց հեղինակության հաշվին լրջագույն ձայներ են ապահովելու Հանրապետականի համար: Թիվ 29 ընտրատարածքի պատգամավոր «Դերժավա» ընկերության հիմնադիր Արկադի Համբարձումյանը մեծ հեղինակություն է վայելում Լոռու մարզում, քանզի մի կողմից իր անձնական միջոցներով աջակցում և սատար է կանգնում տեղի բնակչությանը, մյուս կողմից` բիզնես ներդրումներ միջոցով աշխատատեղեր է ստեղծել Լոռու մարզում, որտեղ իրենց ընտանիքը պահելու միջոց են գտել բազմաթիվ լոռեցիներ:
Ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգով Արկադի Համբարձումյանը ստանալու է առավելագույն ձայներ և՛ իր, և՛ ՀՀԿ-ի համար Լոռու մարզում ՀՀԿ-ն ունի այլ գործիչներ ևս, օրինակ` պատգամավորներ Հովհաննես Սահակյանն ու Կարեն Սարիբեկյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ովքեր ևս որոշակի ձայներ կապահովեն ՀՀԿ-ի համար, միգուցեև, նրանցից մեկը կարողանա ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալ: Այս մարզում ազդեցիկ դերակատարում ունի բարերար Կարապետյանների ընտանիքը և արդեն ավանդույթ է դարձել, որ մարզից մեծամասնական ընտրակարգով առավելագույն ձայներ ստանալով պատգամավոր է ընտրվում Կարեն Կարապետյանը, ով անկախ այն բանից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի, թե կզբաղեցնի ՀՀԿ համամասնական ցուցակի առանցքային տեղերից մեկը, Կարապետյանների ընտանիքի հեղինակության շնորհիվ ՀՀԿ-ն լուրջ ձայներ է ստանալու Լոռու մարզում: Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի քաղաքական կշիռն ու ազդեցությունը քաղաքական կյանքում, կարծում եմ` ճիշտ կլինի, որ նա չառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով, որպեսզի իր հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործի ոչ միայն Լոռու մարզում, այլ` ողջ Հայաստանում՝ ՀՀԿ-ին աջակցելու համար: Լոռու մարզում ՀՀԿ-ի հետ կփորձեն մրցակցել Էդմոն Մարուքյանի թիմը՝ ՀՅԴ-ն, քանզի այս մարզում ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը ևս ազդեցություն ունի, բայց այնուամենայնիվ ՀՀԿ-ի դիրքերը այս մարզում բավականին ուժեղ են և դա կապացուցվի ընտրություններում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55