Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը չի խանգարի ռուս-թուրքական հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:
Դա նախևառաջ հարձակում էր Ռուսաստանի վրա, ռուս-թուրքական հարաբերությունների վրա, ասել է Պուտինը՝ նկատի ունենալով դեսպանի սպանությունը:
«Անկեղծ ասեմ, որ ես թերահավատորեն էի վերաբերում այն վարկածին, որ Սու-24 ինքնաթիռը խոցվել է առանց Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հրամանի, այլ ռուս-թուրքական հարաբերությունները վնասել ցանկացող մարդկանց կողմից: Բայց այժմ, հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի կողմից Ռուսաստանի դեսպանի վրա իրականացված հարձակումից հետո, ես արդեն սկսում եմ փոխել իմ կարծիքը: Ինձ արդեն թվում է, որ ամեն ինչ հնարավոր է: Կործանարար տարրերի ներթափանցումը պետական կառույցներ, այդ թվում՝ բանակ, իրավապահ մարմիններ, իհարկե, խորը բնույթ ունի»,- ասել է նա:
Պուտինը հավելել է, որ այժմ իրեն իրավունք չի վերապահում սլաքները որոշակի ուղղությամբ ուղղել, ինչ-որ մեկին մեղադրել:
Նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանի դեսպանի սպանությունը չի խանգարի ռուս-թուրքական հարաբերություններին, քանի որ Ռուսաստանը գիտակցում է դրանց կարևորությունը:
«Կխանգարի՞ արդյոք դա ռուս-թուրքական հարաբերություններին, ո՛չ, չի՛ խանգարի, որովհետև մենք հասկանում ենք ռուս-թուրքական հարաբերությունների կարևորությունը և ամեն կերպ կձգտենք դրանք զարգացնել: Մեզ հաջողվել է հարաբերությունների կարգավորումից հետո փոխզիջումներ գտնել, և հույս ունենք, որ այդ փոխզիջումները կգտնենք նաև ապագայում»,- նշել է Պուտինը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանել է 22-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը։ Նրա ընտանիքն ու ազգականները հարցազրույց են տվել լրատվամիջոցներին:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44