Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախյան գոյամարտի մասնակից, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների խմբի փոխկոնցերտմայստեր Կարեն Սարգսյանի, թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի ընտանիքներին:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը, նախ Երևանի քաղաքապետարանում առաջին անգամ տեղի է ունեցել թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի` իրենց ընտրյալների հետ ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով նորապսակներին ու նոր բնակարանների տանտերերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նրանք առողջ ու երջանիկ վայելեն իրենց բնակարանները:
«Արդեն մի քանի տարի է` Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Մեր երկրի համար նաև անչափ կարևոր է ամուր հայ ընտանիքներ ունենալը, և այսօր, առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ գրանցվեց միանգամից 2 ամուսնություն: Համոզված եմ, որ այս հաճելի իրադարձությունը կմնա ոչ միայն նորապսակների, այլ նաև բոլորիս հուշերում, և հուսամ, որ այն կդառնա ավանդական: Բոլորիդ ու հատկապես նորապսակներին մաղթում եմ, որ ձեր նոր բնակարաններում միշտ լսվի երեխաների ճիչ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար` նոր բնակարանների տանտերերը նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված և կարևոր խնդիր էր, որն այժմ լուծվեց ու դարձավ Ամանորի անմոռանալի նվեր: Արվեստագետները նաև հավելել են, որ շարունակելով իրենց աշխատանքը` անելու են հնարավորը՝ մայրաքաղաք Երևանի մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55