«Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտ» (American Enterprise Institute) անկախ հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը, անդրադառնալով դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը, նշել է, որ Կառլովի վրա կրակած ու «Ալլահու աքբար» բացականչած 22-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշի գործողությունները հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տարվող կրոնամոլ քարոզչության արդյունք են:
Ինչպես փոխանցում է թուրքական demokrathaber.org կայքը, Ռուբինը հիշեցրել է Էրդողանի՝ կրոնամոլ սերունդ մեծացնելու ցանկության մասին ոչ մեկ անգամ ասված հայտարարություններն ու շեշտել, որ ստեղծված իրավիճակի վրա զարմանալ այլևս պետք չէ:
«Ալթընթաշը վակուումի մեջ չի մեծացել: Ալթընթաշը հենց 5 տարի առաջ Էրդողանի հայտարարած «կրոնամոլ սերունդ մեծացնելու» ձգտման արդյունքն է: Երբ Էրդողանը եկավ իշխանության, Ալթընթաշը 7 տարեկան էր, նա իր ամբողջ կրթությունը ստացել է Էրդողանի իշխանության օրոք»,- գրել է Ռուբինը:
Հայտնի փորձագետը նաև հավելել է, որ Էրդողանն աշխարհում միակ առաջնորդը չէ, ով փարձում է հանուն կարճատև հաղթանակի օգտագործել կրոնական ծայրահեղականությունն ու ԶԼՄ-ների միջոցով տարածվող սադրանքները, սակայն Էրդողանն առաջնորդ է, ով շատ ուշ կհասկանա, որ սպասվելիք մեծ հրդեհը, որի պատճառը հենց ինքն է, հանգցնել չի կարողանալու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայքլ Ռուբինը Թուրքիայի մասին հերթական աղմկահարույց հոդվածում նշել էր, որ Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55