Թուրքիայի և Իրանի նախագահները մեծ դեր են խաղացել սիրիական Հալեպի ազատագրման հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսկապես, Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակում մեծ դեր են խաղացել Թուրքիայի նախագահը և Իրանի ղեկավարությունը»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ «դա պարզապես անհնարին կլիներ»:
«Այդ պատճառով եռակողմ ձևաչափով այդ ողջ համագործակցությունն, անկասկած, շատ կարևոր դեր է խաղացել Հալեպի շուրջ ստեղծված խնդրի լուծման հարցում: Ընդ որում, ինչը չափազանց կարևոր է, հատկապես վերջին փուլում՝ առանց ռազմական գործողությունների»,- հավելել է Պուտինը:
Նա նշել է նաև, որ Սիրիայում կարգավորումը հնարավոր չէ նաև առանց այնպիսի խաղացողի, ինչպիսին է ԱՄՆ-ն:
«Հալեպի ազատագրումը ժամանակակից աշխարհում ամենախոշոր մարդասիրական ակցիան է, դա չէր կարող ձեռք բերվել առանց թուրքական ղեկավարության, Թուրքիայի նախագահի, Իրանի նախագահի և ողջ իրանական ղեկավարության, և մեր ամենաակտիվ մասնակցության, բայց, բնականաբար, դա չէր կարող ձեռք բերվել նաև առանց բարի կամքի և այն աշխատանքի, որ իրականացրել են Սիրիայի նախագահ Ասադը և նրա աջակիցները: Այդ պատճառով կյանքը, փորձը ցույց տվեց, որ այդ ձևաչափը (Ռուսաստան-Թուրքիա-Իրան) պահանջված է, և մենք իհարկե այն կշարունակենք զարգացնել»,- հայտարարել է Պուտինը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44