«Gallup International Association» կազմակերպության դեկտեմբերի 7-19-ն իրականացված հարցման արդյունքների համաձայն, անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցվածների 65%-ը գնահատել է դրական՝ գերազանցելով նախորդ տարվա 57% ցուցանիշը: Հարցվածների 27.0 %-ը փոփոխությունները գնահատել է բացասաբար: Որպես Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիր՝ հարցման մասնակից մայրաքաղաքի բնակիչներն առանձնացրել են հասարակական տրանսպորտի հարցը՝ 24.6%, երկրորդ տեղում կոմունալ վարձերի խնդիրն է՝ 10.8%-ով, որից հետո բնապահպանության խնդիրը՝ 9.8 %, մաքրության խնդիրը՝ 8.3%: Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած դրական փոփոխությունների առաջին տեղում 21.4%-ով բակերի բարեկարգումն է: Քաղաքացիները դրական են գնահատել նաև մայրաքաղաքի արտաքին տեսքի փոփոխությունները՝ 19.5%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 17.1%, խաղահրապարակների կառուցումը՝ 15.6%, այգիների բարեկարգումը՝ 15.5%, աղբահանությունը՝ 15.1%, նստարանների տեղադրումը՝ 15%, ճանապարհաշինություն և փողոցների ասֆալտապատումը՝ 12.4%: Իսկ 20.6%-ի կարծիքով փոփոխություններ չեն իրականացվել: Հարցին, թե ինչ ծրագրեր ու միջոցառումներ կցանկանային, որ իրականացվեն մայրաքաղաքում, բնակիչների 28.6%-ը, չնայած այն հանգամաքին, որ կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, նշել է կանաչ տարածքների ավելացումը: Մշակութային միջոցառումների անցկացումն ու խաղահրապարակների կառուցումը 2-րդ և 3-րդ տեղերում են՝ 25.1 և 22.3 % հարաբերակցությամբ։ Առանձին գնահատվել են նաև քաղաքային տրանսպորտի, մաքրության պահպանման, բնակիչների անվտանգության, կանաչապատման, մշակութային կյանքի և արտաքին լուսավորության բաղադրիչները։ Մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման համար որպես գերակա ուղղություններ երևանցիներն առանձնացրել են հնի և նոր համադրմամբ ծրագրերի իրականացումը: «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտությամբ կանաչապատման, լուսավորության, անվտանգության և մաքրության չափանիշներով գնահատվել է նաև վարչական շրջանների աշխատանքը: 1-5 միավորանոց համակարգով բոլոր վարչական շրջանները յուրաքանչյուր բաղադրիչով ստացել են 3 և ավելի միավոր: Բոլոր ուղղություններով վերջին մեկ տարում վարչական շրջաններից յուրաքանչյուրում կատարված փոփոխությունները հարցվածների մեծ մասը՝ 65-90%-ը, գնահատել է դեպի լավը: Հաշվի առնելով, որ 2017թ. Երևանի ավագանու ընտրություններն են, «Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հետաքրքրվել է նաև, թե արդյոք ո՞ւմ կընտրեին երևանցիները որպես քաղաքապետ, եթե ընտրությունները լինեին առաջիկա հանգստյան օրերին: Հարցվածների 52.3 %-ը, հաջորդ քաղաքապետ կրկին ցանկանում է տեսնել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այլ թեկնածուներին՝ 6.5 %-ը: Հարցմամբ անդրադարձ է եղել նաև ՀՀ նախագահի հանձնարարականով կայացված որոշմանը, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի (արագաչափեր, տեսախցիկներ) և վճարովի ավտոկայանատեղերի (կարﬕր գծանշաններ) ողջ ֆինանսական հոսքերը պետք է տնօրինվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողﬕց: Այս առումով՝ հարցված քաղաքացիների 49.8%-ը փոփոխությունը համարել է ավելի շուտ դրական:
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01