««Հայաստանի շուկան, իհարկե, փոքր է, բայց իրանցի գործարարները կարող են այստեղ ներկայացված լինել։ Շահեկան Է Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը կարող Է օգտագործվել ի օգուտ և՛ Իրանի, և՛ Հայաստանի։ Իրանը ցանկանում Է մեծացնել գազի արտահանումը դեպի Հայաստան և Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա։ Այս ուղղությամբ քայլեր դեռ չեն արվում։ Իրանցի գործարարները Հայաստանով կարող են դուրս գալ դեպի ԵՏՄ շուկա, այս ուղղությամբ Հայաստանն արդեն որոշակի քայլեր Է ձեռնարկել։ Այս տեսանկյունից կարևոր Է սահմանային հատվածում ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարը, որտեղ առաջարկվում Է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնց արտադրանքը զրոյական հարկերով մուտք կգործի ԵՏՄ շուկա։ Սա բավականին հետաքրքիր հեռանկար Է իրանցի գործարարների համար»,– «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ԻԻՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին, անդրադառնալով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին։ Նրա խոսքով, սրանք իրանական կողմի ակնկալիքներն են, որոնց իրականացման բոլոր անհրաժեշտ պայմանները ներկայացվել են հայկական կողմին և շարունակական աշխատանքի ընթացքում կներկայացվեն, խոչընդոտների վերացման դեպքում կարելի Է այս ծրագրերի իրատեսականության մասին խոսել։ «Այս պահին դեռ հստակ չենք կարող ասել, թե այս ծրագրերից որոնք կիրականացվեն և ինչ ծավալի համագործակցության հնարավոր կլինի հասնել»,– ասել է Շաֆեին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
15:22
15:09
14:22
14:03
00:00
00:00
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44