Այնպես է ընդունված մտածել, որ մենք միայնակ չենք, և գոյություն ունի ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, որը պաշտպանում է մեզ դժբախտություններից և վտանգներից:
Քրիստոնյաները կարծում են, որ պահապան հրեշտակները կցվում են մարդուն մկրտության պահից մինչև մահ պաշտպանության և օգնության համար: Ուրիշները ենթադրում են, որ դրանք մահացած հարազատների հոգիներն են, որոնք մնում են այս աշխարհում, որպեսզի պաշտպանեն և նախազգուշացնեն:
Так Просто-ն ներկայացնում է 10 նշան, որ պահապան հրեշտակը գտնվում է Ձեր կողքին: Առաջ Դուք առանձնապես ուշադրություն չէիք դարձնում դրա վրա, այնպես չէ՞:
1. Երազում
Երազը կարծես պատուհան է հոգու համար: Եվ հաճախ հրեշտակները հայտնվում են մարդուն հենց քնած ժամանակ, որպեսզի փոխանցեն ինչ-որ հաղորդագրություն, կամ ուղղակի, որպեսզի ցույց տան իրենց ներկայությունը:
2. Գունավոր շրջանագծեր աչքերի առջև
Ոմանք կարծում են, որ գունավոր շրջանագծերն աչքերի առջև ընդամենը տեսողական երևույթներ են, բայց կա վարկած, որ դա կարող է լինել հրեշտակի ներկայության նշան: Գոյություն ունեն բազում լուսանկարներ լույսի տարօրինակ բռնկումներով, որոնք կասկած չեն թողնում նրանում, որ հրեշտակները գոյություն ունեն:

3. Բույր
Եթե հանկարծ զգաք քացրավուն հաճելի բույր, առանց դրա համար որևէ հիմքի, դա նույնպես կարող է լինել նշան, որ մոտակայքում հրեշտակ կա:
4. Սպիտակ փետուր
Գոյություն ունի նախանշան, որ սպիտակ փետուր գտնելը հաջողություն է բերում: Եվ իրոք, կա՞ արդյոք հրեշտակի համար ավելի լավ մեթոդ՝ մարդուն ակնարկելու, որ ինքը կողքին է:
5. Երեխաներ
Լինում է այնպես, որ լաց լինող երեխան միանգամից հանգստանում է, նայում է դատարկությանը, կարծես այնտեղ ինչ-որ մեկը կա, և սկսում է ժպտալ: Շնորհիվ հոգու մաքրության՝ երեխաներն ավելի շատ բան կարող են տեսնել:
6. Ամպեր
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էինք փոքր հասակում նայում ամպերին և հաճախ տեսնում էինք զարդեր և կենդանիներ: Կանգնեք, վերև նայեք, հնարավոր է՝ ինչ-որ զարմանալի բան կտեսնեք: 
7. Ջերմություն
Հաճելի ջերմության հանկարծակի զգացողությունը, որը հոսում է մարմնով, կարող է լինել պահապան հրեշտակի հանգստացնող գրկախառնությունը:
8. Խուլ ձայն
Բառացիորեն խոսել հրեշտակի հետ հնարավոր չէ, բայց դա չի նշանակում, որ նա չի փորձում շփվել մեզ հետ: Լինում է, որ հանգիստ իրավիճակում կարելի է լսել հազիվ լսելի ձայն:
9. Ներկայության զգացողություն
Չէ՞ որ լինում է, երբ Դուք զգում եք, որ Ձեր կողքին ինչ-որ մեկը կա, բայց իրականում ոչ մեկը չկա: Ավելի լավ է հավատալ, որ դա հրեշտակ է, այլ ոչ թե մեկ այլ բան:
10. Ծակծկող զգացողություն գագաթի շրջանում
Ծակծկոցի նմանվող ինչ-որ բան գագաթում նույնպես կարող է վկայել հրեշտակի ներկայության մասին: Քեզ ուղղակի մխիթարում են:
11:18
10:48
10:23
10:08
09:47
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15