Վեց հազար մարդ ստիպված է եղել հինգշաբթի օրվանից մնալ ճապոնական Հոկայդո կղզու «Նոր Տիտոսե» օդանավակայանում՝ ձյան ու սաստիկ քամու պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուրբաթ Սապորո քաղաքում 96 սանտիմետր ձյուն է տեղացել. 1966 թվականից առաջին անգամ տեղումների քանակը դեկտեմբերին գերազանցել է 90 սանտիմետրը: «Նոր Տիտոսե» օդանավակայանում հետաձգվել է ընդհանուր առմամբ 287 չվերթ:
Եղանակային վատ պայմանները խոչընդոտել են նաև ցամաքային տրանսպորտի աշխատանքը` չեղարկվել է 262 էլեկտրագնացքի երթուղին, ինչի պատճառով ուղևորները ստիպված են եղել երկու գիշեր անցկացնել օդանավակայանում:
«Օդանավակայանում չեն հերիքել վերմակներն ու տաք շորերը: Ղեկավարությունը դիմել է ինքնապաշտպանության ուժերի օգնությանը, և օդանավակայան են բերվել վերմակներ ու քնապարկեր», - հայտնել է աղբյուրը:
Նշվում է, որ շաբաթ օրն առավոտյան վերսկսվել է ավիահաղորդակցությունը, իսկ վերգետնյա տրանսպորտի վերականգնման համար ժամանակ է պահանջվում, որպեսզի երկաթուղիները մաքրվեն ձնից:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44