ARM | RUS |

«2017թ. սկզբին հնարավոր է սկզբունքային լուրջ համագործակցություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ միտված սիրիական հակամարտության հանգուցալուծմանը». Արմեն Պետրոսյան

24.12.16 | 18:09

168.am-գրում է.

– Ամփոփելով տարին` ի՞նչ կասեք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ Սիրիայի կոնֆլիկտի մասին. ամենախառնակ տարածաշրջաններից մեկում ուրվագծվո՞ւմ են հնարավոր ելքեր:

– Հատկապես վերջին տարիներին Մերձավոր Արևելքում խորացած հիմնախնդիրները բավական բազմաշերտ են, ընդգրկում են բավական լայն շահեր, որոնք ներգրավել են և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային առանցքային դերակատարների: Հետևաբար՝ կարծում եմ, որ հակամարտային իրավիճակն արագ չի կարգավորվի՝ չնայած դրական որոշ ազդակների առկայությանը: Սիրիական թնջուկը մի քանի առանձին բաղադրիչներ պարունակող ներքին և գլոբալ հակամարտություն է, ու դրա ամբողջական հանգուցալուծումը ենթադրում է բոլոր հարթություններում որոշակի փոխզիջումների առկայություն, ինչն առկա իրողությունների պայմաններում անհնար է: Նկատի ունեմ բազմատարր հակամարտությունը հենց Սիրիայի ներսում, աշխարհաքաղաքական դիմակայությունը՝ Ռուսաստանի, Արևմուտքի միջև, տարածաշրջանային անուղղակի առճակատումը՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի, և, ինչո՞ւ ոչ, Իրանի ու Թուրքիայի միջև: Սրանք խորքային խնդիրներ են, որոնց հանգուցալուծումը որոշակի ժամանակ և որոշակի պայմաններ է պահանջում:

– Հալեպը կարծես թե ազատագրվել է, օրերս Հալեպի արևելյան հատվածից դուրս եկան վերջին 4000 ընդդիմադիրները, իսկ դրան զուգահեռ՝ տեղեկություններ տարածվեցին, որ սիրիական բանակը մինչև ամսվա վերջ ժամանակ է տվել քրդական զինուժին՝ դուրս գալ Հալեպից: Ըստ Ձեզ՝ քրդերը կհեռանա՞ն Հալեպից, թե՞ հնարավոր է՝ սցենարներ փոխվեն:

– Ըստ էության, պետք է արձանագրել, որ Հալեպի ռազմագործողության արդյունքում սիրիական հակամարտությունը թևակոխեց որակապես նոր շրջափուլ, որի կարևոր առանձնահատկություններից են՝ մի կողմից՝ սիրիական կառավարական ուժերի ակնհայտ առավելությունը ներսիրիական հակառակորդների նկատմամբ, մյուս կողմից՝ արտաքին դերակատարների շրջանում կայացած առարկայական համաձայնության հաջողված օրինակը և դրա շարունակականության հնարավորությունը:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Ձեր հնչեցրած հարցը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի, բնականաբար, նաև սիրիական իշխանությունների միջև Հալեպ քաղաքի վերաբերյալ կայացած փոխհամաձայնության բաղադրիչներից մեկն է, որը հիմնված է Հալեպն ամբողջական պահելու և հակամարտության միայն մեկ կողմի, տվյալ դեպքում՝ սիրիական կառավարական ուժերի վերահսկողությանը թողնելու սկզբունքի վրա: Համաձայնության առաջին պայմանը ենթադրում էր իրենց բնակավայրերից հեռանալ ցանկացող խաղաղ բնակչության և զինյալների դուրսբերում Հալեպի արևելյան շրջաններից, իսկ դրան՝ որպես Իրանի կողմից առաջ քաշված նախապայման՝ Հալեպից արևմուտք՝ Իդլիբի նահանգում ընդդիմադիրների կողմից շրջափակման մեջ գտնվող շիայական Ֆուա և Քաֆրայա բնակավայրերից բնակչության տարհանում: Իսկ պայմանավորվածության հաջորդ բաղադրիչը, վստահաբար ներկայացված Թուրքիայի կողմից, փաստորեն, ենթադրում է Հալեպում գործող «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» զինյալների դուրսբերում քաղաքի քրդաբնակ շրջաններից:

Ասել է թե՝ սա եռակողմ միջազգային գործարքի արդյունք էր, ու տրամաբանական է, որ դրա հաջող և ամբողջական իրականացումը ենթադրում էր բոլոր պայմանավորվածությունների կայացում և այդ ուղղությամբ հետևողական վերաբերմունք: Տվյալ դեպքում, քուրդ զինյալները, որոնք, ըստ էության, պահպանում էին Հալեպի քրդական շրջանների անվտանգությունը, փաստացի՝ այլևս անելիք չունեն, և, ընդհանրապես, եթե Հալեպն ամբողջությամբ գտնվում է կառավարական ուժերի ազդեցության ներքո, ապա որևէ այլ ուժային կառույց այստեղ այլևս անելիք չունի: Սա շատ կարևոր իրողություն է, քանի որ, եթե Հալեպի ազատագրության գործողության շրջանակներում որևէ կողմից առաջ քաշված և երաշխավորված պայման չիրականանա, դա կարող է հետագայում խնդիրներ առաջացնել Սիրիայի այլ շրջաններում ևս զինադադարի հաստատման հարցում, որի ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մասին հայտարարում են նշածս բոլոր երկրները՝ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը:

Վերոնշյալի համատեքստում Հալեպի օրինակը կարող է կիրառվել նաև Սիրիայի այլ շրջաններում, որտեղ առկա է ընդդիմադիրների մասնակի կամ ամբողջական վերահսկողություն, և շատ կարևոր է, որպեսզի հակակառավարական ուժերի շահերի երաշխավոր արտաքին դերակատարների, տվյալ դեպքում՝ Անկարայի առաջ քաշած պայմաններն այդ գործընթացում ևս ապահովվեն, քանի որ Թուրքիան բավականին լուրջ դերակատարություն ունի՝ հատկապես Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում գործող հակակառավարական խմբավորումների վրա: Այս համատեքստում, ենթադրելի է, որ Հալեպից հետո հաջորդ նման մասշտաբային ուղղություն կարող է լինել նրանից արևմուտք գտնվող Իդլիբ նահանգը, որն ամբողջությամբ վերահսկվում է ընդդիմադիրների կողմից:

– Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հալեպում զինյալների դուրսբերման գործընթացն ավարտվել է և պայմաններ են ստեղծվել Սիրիայում կրակի լիարժեք դադարեցման բանակցություններ սկսելու համար։ Այս պահին կարծես թե ամեն ինչ դրա մասին է վկայում, բայց սիրիական կոնֆլիկտի ամենաազդեցիկ կողմերից մեկում՝ ԱՄՆ-ում, առաջիկայում իրավիճակ է փոխվելու՝ կապված նոր նախագահի պաշտոնավարման հետ: Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ը ի՞նչ քաղաքականություն կվարի Մերձավոր Արևելքում, և դա ի՞նչ հնարավոր հետևանքների կբերի:

– Շատ ճիշտ հարցադրում եք կատարում. սիրիական թնջուկի բոլոր դերակատարների համար չափազանց մեծ կարևորություն ունեցող Հալեպում փաստացի ականատես եղանք 3 արտաքին դերակատարների համագործակցության, բայց պետք է փաստել, որ այդ հակամարտության շրջանակներում ոչ պակաս ազդեցիկ այլ խաղացողներ ևս կան. նրանք և նրանց շահերը, կարծես, մնացին ետնաբեմում: Մասնավորապես, նույն ԱՄՆ-ը, նրա եվրոպական գործընկերները, տարածաշրջանային խաղացողները՝ Սաուդյան Արաբիան և Քաթարը ևս լուրջ «ներդրում» են կատարել այսօրվա Սիրիայում, հետևաբար, որպեսզի ամբողջական հաջողություն արձանագրվի բոլոր հակամարտության շերտերում, պետք է հաշվի առնել բոլոր դերակատարների շահերը: Այս համատեքստում, օրինակ՝ Միացյալ Նահանգների դեպքում, քանի որ Օբամայի վարչակազմի պաշտոնավարումն ավարտին է մոտենում, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի կողմից առավել վճռական և սկզբունքային գործողությունների ականատես չեղանք: Իսկ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ներկա հռետորաբանությունը և, դրան ի պատասխան, Ռուսաստանից հնչող դրական ազդակներն առնվազն թույլ են տալիս կանխատեսել, որ արդեն 2017թ. սկզբին հնարավոր է սկզբունքային լուրջ համագործակցություն հիմնական աշխարհաքաղաքական դերակատարներ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ միտված սիրիական հակամարտության հանգուցալուծմանը:

Մինչդեռ, եթե աշխարհաքաղաքական հարթությունում առկա են որոշակի դրական միտումներ, ապա նույնը չի կարելի ասել նաև սիրիական հակամարտության շրջանակներում տարածաշրջանային հակառակորդների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի մոտեցումների մասին: Այսինքն՝ հիպոթետիկ առումով, եթե անգամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայանա որոշակի համաձայնություն, ապա դրա իրականացման գործընթացը ներսիրիական թատերաբեմում կարող է խոչընդոտվել նշված տարածաշրջանային մրցակիցների կողմից, իսկ նման օրինակները բազմաթիվ են:

Այս համատեքստում, արդեն իսկ հայտարարվել է, որ 2017թ. փետրվարին նորից մեկնարկելու են խաղաղ բանակցությունները՝ սիրիական իշխանությունների և ընդդիմության միջև, բայց առկա իրողությունները հաշվի առնելով՝ բավական մեծ հարցականի տակ են ոչ միայն քաղաքական գործընթացի մեկնարկը, այլև՝ ընդհանրապես, դրա մեկնարկը: Սիրիական հակամարտության բնույթն ու առանձնահատկությունները դրա շրջանակներում տեղ գտնող որևէ գործընթացի հետ կապված կոնկրետ կամ հանրագումարային եզրահանգումների կամ կանխատեսումների հնարավորություն չեն տալիս, քանի որ այս հիմնախնդրի ընթացքի վրա լուրջ ու հանգուցային ազդեցություն են ունենում իրավիճակային զարգացումները: Հենց այդ համատեքստում նաև, Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը դեռևս ընդամենն ընտրված նախագահի հայտարարություններ են, այլ ոչ բնավ՝ գործողություններ:

– Այսինքն՝ 2017թ. չսպասե՞նք սիրական կոնֆլիկտի հանգուցալուծմանը:

– Նախ, ինչպես արդեն նշեցի, սիրիական հակամարտությունը խիստ բազմաշերտ է, և, եթե անգամ ենթադրենք, որ սիրիական ընդդիմության և կառավարության, նրանց արտաքին հովանավորների միջև արձանագրվի հիմնախնդրի կարգավորման որոշակի առաջընթաց, ապա դա դեռ բնավ չի նշանակի, որ մոտ է նաև ամբողջական հանգուցալուծումը. Չմոռանանք՝ Սիրիայի տարածքում գործում են բավականին լուրջ, ազդեցիկ ահաբեկչական կառույցներ: Այսինքն՝ հակամարտության կարգավորումը ենթադրում է նաև հակաահաբեկչական լուրջ գործողություններ, իսկ այն արմատները, որ այսօր գցել է համաշխարհային ահաբեկչությունը Սիրիայի, Իրաքի տարածքներում, բավական խորն են, ու դրանք արմատախիլ անելու գործընթացը տարիներ և հետևողական պայքար է պահանջում: Այսինքն՝ ակնկալել, որ արագ կարգավորում կլինի, ճիշտ չէ:

– Այս իրավիճակում սիրիահայերին ի՞նչ ճակատագիր է սպասվում. Հիմա կարծես թե ոգևորություն կա, մասնավորապես, հալեպահայերի մոտ:

– Հալեպում և կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի այլ շրջաններում շատ մեծ ոգևորություն է տիրում, քանի որ տարիներ շարունակ արյունաքամ անող հակամարտությունից հուսահատ եղած մարդիկ կարծես թունելի վերջում լույս են տեսնում՝ ակնկալելով, որ արդեն մոտ է հանգուցալուծումը: Բայց ես կարծում եմ, որ այս հարցին ևս պետք է զգուշավոր մոտեցում ցուցաբերել, քանի որ սիրիական հակամարտությունն իր ընթացքին բազմաթիվ անակնկալներ է մատուցել, մասնավորապես՝ որևէ հաջողություն, որևէ հաղթանակ վերջնական չէ, քանի դեռ ամբողջական դիմակայությունը չի ավարտվել. Պալմիրայի օրինակը նշվածի վառ ապացույցն է: Հալեպի պարագայում, նույն՝ անվտանգության խնդիրը շատ ավելի բարդ է՝ պայմանավորված և նրա աշխարհագրական դիրքով, չափերով, և նրա հարևանությամբ առնվազն 3 ուղղություններում հակակառավարական տարաբնույթ խմբավորումների առկայությամբ:

Եվ, բացի այդ, չնայած առկա է որոշակի ոգևորություն, ինչը բնական է, չնայած, որ անվտանգության տեսանկյունից՝ էականորեն բարելավվում է իրավիճակը, այնուամենայնիվ դեռևս շարունակում են մնալ այլ, ոչ պակաս կարևոր խնդիրներ՝ կապված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդասիրական, կենցաղային հարցերի հետ, որոնց վերջնական հանգուցալուծումը հնարավոր է բացառապես սիրիական հակամարտության ամբողջական հանգուցալուծման պարագայում:


Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ...

13:33

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել...

12:36

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա...

12:02

Կապանում վթարային ջրանջատում կլինի

Կապանում վթարային ջրանջատում կլինի

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55