Այս տարվա սեպտեմբերին դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհու՝ անցած տարվա սեպտեմբերին մահացած Քաթրիոն Ուայթի մայրը Լոս Անջելեսի դատարան հայց է ներկայացրել՝ հոլիվուդյան դերասանին մեղադրելով անօրինական գործողությունների հետևանքով դստեր մահվան հետ կապ ունենալու համար: Այս մասին գրում է justjared.com-ը:
Բրիջիտ Սուիթմանը պնդում է, որ իր դուստրը մահացել է ապօրինի դեղամիջոցներից գերդոզավորման հետևանքով, որոնք ձեռք էր բերել Ջիմ Քերին: Բրիջիտը նաև պնդում է, որ Ջիմ Քերին Ուայթին վարակել է մի շարք վեներական հիվանդություններով, թաքցրել է այդ փաստը, իսկ հետո մեղադրել է անառակության մեջ:
Ջիմը նաև դատարան է դիմել՝ պատասխանողից պահանջելով հանել բոլոր նախորդ մեղադրանքները, քանի որ դրանք համարում է անհիմն: Իսկ Բրիջիտը պահանջել է, որ Քերին հրապարակի լաբորատոր հետազոտությունների արդյունքները, որոնք նա և Քաթրիոնն անցել են անցած տարվա հունվարին: Քերին միայն իրեն հայտնի պատճառներով հրաժարվել է դա անել և Սուիթմանին մեղադրել է իր հաշվին փող աշխատելու ցանկության մեջ:
«Քաթրիոն Ուայթի՝ մահից առաջ թողած գրություններից հետևում է, որ նրա համար Ջիմ Քերին եղել է մարդ, որին նա բացարձակապես վստահել է և որին սիրել է»,- ասվում է Քերիի փաստաբանների հայտարարության մեջ:
Անցած տարվա սեպտեմբերին ոստիկանները Քաթրիոն Ուայթի մարմինը հայտնաբերել են Լոս Անջելեսի նրա տանը: Հնարավոր է, որ նա ինքնասպան է եղել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղամիջոցներ: ԶԼՄ-ները հայտնել են, որ մահից մի քանի ժամ առաջ նա և Քերին խզել էին հարաբերությունները:
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35