Ֆրանսիայի նախագահական թեկնածու և «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմից: Lenta.ru-ի հաղորդմամբ`այս մասին նա ասել է հունական պարբերականին տված հարցազրույցում:
Լե Պենի խոսքով` ինքը մտադիր է Frexit անցկացնել Brexit-ի օրինակով և կոչ է անում այս մտքին միանալ Պորտուգալիային, Իսպանիային, Իռլանդիային, Հունաստանին և Կիպրոսին:
«Մարդիկ պետք է հնարավորություն ունենան ձայն տալու իրենց երկրների ինքնիշխանության վերադարձին և ստրկությունից ու շանտաժից ազատվելուն, որոնք առաջ են տանում Բրյուսելի բյուրոկրատները», - կարծիք է հայտնել ֆրանսիացի գործիչը:
«Անգլիացիները հասկացել են դա և քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին: Նրանք երբևէ չեն մտածել իրենց ֆունտը եվրոյով փոխարինելու մասին: Եվրոգոտում բարձր են գները, հարկերը և գործազրկության մակարդակը, իսկ աշխատավարձն ու կենսաթոշակը` ցածր», - շեշտել է Լե Պենը:
Նա իմաստ չի տեսնում նաև ՆԱՏՕ-ի կազմում մնալու մեջ: «Այս կառույցը ստեղծվել է ի պատասխան Վարշավայի պայմանագրից և Խորհրդային Միությունից եկող վտանգին, սակայն այժմ ոչ ԽՍՀՄ-ն կա, ոչ էլ Վարշավայի պայմանագիրը: ՆԱՏՕ-ն միայն ԱՄՆ-ին է պետք, որպեսզի ամրապնդի իր դիրքերը Եվրոպայում»,-ասել է նա:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44