Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց անչափահաս Գոռ Դ.-ի գործի դատական քննությունը:
Գոռը մեղադրվում էր համադասարանցու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Համաձայն դատական ակտի՝ 1999 թվականի հոկտեմբերին ծնված, ներկայումս՝ 17, իսկ դեպքի պահին՝ 16-ամյա Գոռը բնակվում է Երևանում՝ ընտանիքի հետ: Նա հայր և մայր ունի, կյանքի և դաստիարակության պայմանները բարվոք են: Ֆիզիկապես վատառողջ է:
Դեպքից հետո Գոռն ավարտել է ավագ դպրոցը, ներկայումս սովորում է երևանյան համալսարաններից մեկի առաջին կուրսում, 2012 թվականից «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անդամ է:
Գործով տուժող երիտասարդը՝ Ա.-ն, Գոռի համադասարանցին է եղել ու ընկերն է:
Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի մարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում, երբ 16 տարեկան Գոռն ու տուժող Ա.-ն դեռ դպրոցականներ էին, նրանք գտնվել են ավագ դպրոցի՝ իրենց դասասենյակում:
Դասարանում նրանք կատակել են միմյանց հետ, քաշքշել են իրար: Քաշքշուկի ժամանակ Ա.-ն ձեռքը դրել է Գոռի ուսին: Վերջինս թեքվել է Ա.-ի կողմը, նրա «իրանի երկայնաձիգ առանցքի նկատմամբ վարից վեր ուղղությամբ ոտքով մեկ անգամ հարվածել է Ա.-ի ձախ ամորձուն՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ ամորձու ջնջխում, փոշտի հեմատոմա՝ ձախ ամորձու հեռացումով…»:
Ավելին`այստեղ
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01