2016 թվականին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներն ու գործողություններն ամփոփել է «Հերթապահ մաս» հաղորդաշարը:
2015 թվականի ամփոփման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականը հայտարարել էր ամրապնդման տարի և ասել, որ ոստիկանությունը լիարժեք չի իրականացնում իր ունեցած հնարավորությունները:
Տարվա սկզբին մեկնարկել են մասնագիտական դասընթացները ոչ միայն անձնակազմի, այլ նաև ղեկավար կազմի համար:
2016 թվականի ամփոփման մեջ «Հերթապահ մասը» ներառել է միջազգային համագործակցությունը: 2016-ի սկզբին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կազմակերպած տարածաշրջանային սեմինարը «Վտանգավոր իրավախախտումներ» թեմայով:
Մասնակցել են միջազգային փորձագետներ ու տասնհինգ երկրի պատվիրակներ, այդ թվում Թուրքիայից:
Ամփոփագրվել են ՀՀ ոստիկանապետի հանդիպումները Կանադայի Օնտարիո նահանգի պատվիրակության, ԵԱՀկ երևանյան գրասենյակի ղեկավարի, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլիի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Սեպտեմբերին էլ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ ոստիկանությունը:
2016-ին տեղի են ունեցել կոլեգիայի նիստեր, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ-ի միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցել էր նաև ՌԴ ՆԳՆ նախարարը:
2016-ին իրականացվել է նաև մարտական և ֆիզիկական պատրաստվածության համար տարված աշխատանքները:
«Հերթապահ մասի» ամփոփիչ հաղորդման մեջ ներառվել է նաև հանցավորության դեմ պայքարը:
Այս տարվա տասնմեկ ամսվա ընթացքում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոքր-ինչ աճել է գրանցված հանցագործությունների թիվը, սակայն աճել են նաև բացահայտումները: Գրանցված 16983 հանցագործություններից բացահայտվել է 13271-ը:
Տարվա ամփոփման մեջ որպես արտաքին մարտահրավեր Ոստիկանությունը նշել ապրիլյան պատերազմը, ներքին մարտահրավերը հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա «Սասնա ծռերի» զինված հարձակումն է նշվել , որը ոստիկանությունը գեխնդիր է ունեցել լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:
Ոստիկանությունը նշել է երեք զոհերի մասին, ովքեր եղել են ոստիկաններ և զոհվել են ՊՊԾ գնդի տարածում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55