Գիտե՞ք, թե ինչու այգեպանները չեն սիրում ընկուզենի: Որովհետև ընկուզենու տակ գրեթե ոչինչ չի աճում: Այդ ծառերն ունեն շատ հզոր և լայն սփռված արմատներ, որոնք հողից վերցնում են բոլոր օգտակար նյութերը: Ճիշտ է, այդ նյութերն հետագայում պտուղի մեջ սինթեզում են մարդու օրգանիզմի համար օգտակար և անհրաժեշտ նյութեր:
Ընկույզն հայտնի է իր սննդարարությամբ՝ ուտել մեկ կիլոգրամ ընկույզ միևնույն է, թե միանգամից ուտել մեկական կիլոգրամ միս, հաց, կարտոֆիլ և տանձ: Ընկույզի 400 գրամը հավասար է մեկ օրվա սննդի չափաքանակին:
Օգտակար և համեղ են բոլոր տեսակի ընկույզները: Սակայն ամենաօգտակարը ոչ թե էկզոտիկ, այլ սովորական ընկույզն է: Ամերիկյան գիտնականները հայտնել են իրենց հետազոտությունների արդյունքները, որոնցից հետևում է, որ սովորական ընկույզը, որն անվանվում է նաև արքայական, հակաօկսիդանտների և թունանյութերը չեզոքացնող բնության կողմից ստեղծված ամենալավ աղբյուրն է:
Փորձի ղեկավար Ջո Վինսոնը ասում է, որ ընկույզը պետք է լինի յուրաքանչյուր մարդու առողջ սննդի անբաժանելի մասը:
Ընկույզի սննդարար լինելու մասին լավ տեղեկացված են հումակերները: Պարունակելով մեծ քանակությամբ սպիտակուց, ընկույզը կարող է համարժեք փոխարինել մսին: Ընկույզի մեջ շատ են E, K և P վիտամինները, ցինկը, յոդը, ֆոսֆորը, կալցիումը:
Եթե օրվա ընթացքում ուտել հինգ հատ ընկույզ, կարելի է զգալիորեն իջեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների, շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը: Եվս մեկ առավելություն. ընկույզն օգտագործվում է հում վիճակում, ջերմային մշակումը փոքրացնում է պտղի օգտակարությունը:
Ընկույզը չարժե չարաշահել, քանի որ այն բարձր կալորիական է: Ընկույզով կարելի է փոխարինել այն սննդամթերքները, որոնք հագեցած են ճարպերով՝ օրինակ պանիրը, յուղոտ միսը:
Փորձե'ք և կլինեք առողջ:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26