ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա Սամվել Արշակյանի սպանության մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել են, 2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով մահացել է:
Համաձայն բժշկական տեղեկանքի՝ տղամարդու ստացած հրազենային վնասվածքները տեղակայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4.0 սմ վերև և ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության շարժառիթը, կասկածյալի ինքնությունը, ով նույն վարչական շրջանի բնակիչ է, 27 տարեկան։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան նոյեմբերին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ շարունակվել են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ։ Գործով մեղադրյալ 27-ամյա Բաղդասարյանը նախաքննության ընթացքում քննիչին հայտնել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակի գտնվելու վայրը, և նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է ատրճանակը, որի միջոցով արձակված կրակոցների հետևանքով 56-ամյա տղամարդը մահացել էր։
Նախաքննությունը շարունակվում է։
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01