Դեկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Հ. Մխիթարյանը հանձնարարեց աշխատակազմին և Փրկարար ծառայության տնօրենին պատշաճ կերպով նախապատրաստվել տոնական օրերին, խիստ հսկողություն սահմանել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին:
Այսօր արդեն մարզերում տեղադրված ժամանակավոր հենակետերը կսկսեն իրենց աշխատանքը: Այդ շարժական հենակետերում փրկարարները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենի փոխանցմամբ՝ փրկարար ծառայությունը դեկտեմբերի 29-ից աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը ևս նշեց, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Ինչպես կանխատեսվել էր՝ հանրապետությունը շաբաթ և կիրակի օերերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ջյան շերտը կազմել է 10-15 սմ: Լ. Վարդանյանը հայտնեց, որ տոնական օրերին՝ մասնավորապես դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով -1, -3-ի:
«ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրվել է Շվեյցարիայի Տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի կողմից տրամադրված թվային 2 աքսելերոգրաֆ (ուժեղ շարժեր գրանցող սարք) և առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև երրորդը: Ծառայությունը հանրապետության և ԼՂՀ տարածքում 14 շենք-շինությունների տեխնիկական և սեյսմակայունության վիճակի գնահատում է կազմակերպել, ինչպես նաև՝ դասընթացներ է անցկացրել ուսումնական հաստատությունների աշխատակազմի և աշակերտների համար:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ ավարտվել է «911» ծառայության և այլ գերատեսչությունների աշխատակիցների համար կազմակերպված վերապատրաստման գործընթացը:
Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնեց, որ ԼՂՀ և Սյունիքի մարզի 10 համայնքներում տեղադրվել է աղետների վաղ ազդարարման համակարգ, նախատեսվում է ծրագիրը շարունակել նաև խոշորացված համայնքներում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև՝ միջհամայնքային և միջպետական ճանապարհների անցանելիության մասին։ Բոլոր ավտոճանապարհները ներկա պահին հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի և Տավուշի մարզի ճանապարհները՝ մասնավորապես Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ջամբարակ ճանապարհահատվածը: Տոն օրերին ուժեղացված աշխատանքային ռեժիմով են աշխատելու նաև մարզերում և ԼՂՀ տարածքում:
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01