Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը որոշում է կայացրել Գրոզնիում գտնվող հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցն անվանակոչել Սոչիում Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված Ելիզավետա Գլինկայի (հայտնի է որպես Բժիշկ Լիզա) պատվին: Այդ մասին նա հայտնել է Instagram-ում, գրում է lenta.ru-ն:
«Նա իր կյանքը նվիրել է ամենաազնիվ գործին՝ թեժ կետերում երեխաների փրկությանը: Ունենալով հիանալի բժշկական կրթություն՝ նա կարող էր հանգիստ աշխատել ինչ-որ հիվանդանոցում, բայց Ելիզավետա Պետրովնան ընտրել է բարդ ճանապարհը՝ օգնելու համար նրանց, ովքեր որևէ տեղից օգնություն չեն սպասում»,- նշել է Չեչնիայի ղեկավարը:
Կադիրովը նաև Ռուսաստանի համար ծանր կորուստ է անվանել Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլի անդամների մահը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սև ծովում կործանված Տու-154 օդանավում է եղել Ռուսաստանում հայտնի քաղաքացիական ակտիվիստ, «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար, բարեգործ Ելիզավետա Գլինկան։
Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում երեկ առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 92 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44