Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ չընդհատվող ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները: Չդադարող տեղումներին զուգահեռ համապատասխան մեքենասարքավորումներով շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ձյան շերտից պարբերաբար մաքրվում են նաև մայթերն ու դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհները, կանգառասրահների տարածքները, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ շտաբի, «Սանիթեք» ընկերության և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով գլխավոր և երկրորդական փողոցների, ինչպես նաև մայթերի, բակերի և միջբակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների իրականացումը: Բացի այդ, հանձնարարվել է զուգահեռաբար շարունակել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է վարձակալների կողմից հարակից տարածքների մաքրման աշխատանքների կազմակերպումը ևս պահել խիստ վերահսկողության տակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01