Հարգարժան պարոն Կարապետյան
Մենք,Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչներս ,սրտի մեծ ,խորունկ երախտագիտությունն ենք հայտնում Ձեր կողմից մեր համայնքում գտնվող Արամյանցի դղյակի ճակատագիրը այդչափ արագ և ընդգրկուն կերպով լուծելու առթիվ:Մի խնդիր,որ վեց տարի շարունակ թե Ախթալայի քաղաքապետը,թե Լոռու մարզպետը բարձրացրել էին ՀՀ Կառավարության,համապատասխան գերատեսչությունների,իրավապահ մարմինների առջև,Դուք լուծման հանձնարարականը տվեցիք ընդամենը մեկ օրում,իսկ Ձեր հաննձնարարականը կատարվեց,ռեկորդային կարճ ժամկետում:Մեր շնորհակալական խոսքն ենք ցանկանում նաև ուղղե լ բոլոր այն պետական մարմիններին,պաշտոնատար անձանց և լրատվամիջոցների ներկայացուցիչներին,ովքեր նպաստեցին խնդրի լուծմանը,հրապարակայնացմանը:
Հարգարժան պարոն Վարչապետ 2017 թվականին լրանում է Ախթալայի եկեղեցու 800,Հայաստանում առաջին բաժնետիրական ընկերության`,,Ախթալայի հանքեր,,ընկերության 130,Ախթալայում ֆրանսիացի նշանավոր հնագետ Ժակ դը Մորգանի կողմից կատարված պեղումների 130,Ախթալայի Անդրանիկ Մարգարյանինվան դպրոցի հիմնադրման 50-ամյակները:Այդ կապակցությամբ ողջ տարվա ընթացքում Ախթալայում իրականացվելու են բազմաբնույթ միջոցառումներ:Միևնույն ժամանակ ,մյուս տարի կավարտվի Ախթալայի Միքայել Արամյանցի անվան դպրոցի հիմնանորոգումը,ՀՀ Քաղաքաշինության Պետական կոմիտեի կողմից մշակվող ,,Միջազգային գյուղ,,ներդրումային նախագծի կազմումը, ,,Անտարես ,,հոլդինգի կողմից Ախթալայի բրենդավորումը,ֆրանսիական պուրակի բացումը և այլն,որոնք թե տնտեսակա,թե սոցիալական մեծ նշանակություն կունենան Ախթալայի և տարածաշրջանի զարգացման համար:Այս և Ախթալայի զարգացման այլ ծրագրերն ծանոթանալու,մեր երախտագիտությունը Ձեզ հայտնելու կապակցությամբ,օգտվելով առիթից`մենք Ախթալայի բնակիչներս,սիրով հրավիրում ենք Ձեզ մեր համայնք:
Աստված թող զորավիգ լինի Ձեզ և Ձեր բոլոր ձեռնարկներին:
Երախտապարտ ախթալեցիներ
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01