Ստամբուլահայ մտավորական Երվանդ Օզյունուն (ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հայրը) Ստամբուլի հայկական լրատվամիջոցներից «ՀայԹերթ»-ում գրված իր հոդվածում պատմել է վերջերս իր հետ պատահած իրական դեպքի մասին, որը մեծ արձագանք է գտել համացանցի օգտատերերի շրջանում:
Երվանդ Օզյունուն կիսվել է իր ընկերներից մեկի կյանքի պատմությամբ և պատմել, թե ինչպես է «թուրք» ազգայնականներից մեկն իմացել իր հայկական արմատների մասին իր ընտանիքի գլխին եկած մի մեծ փորձության` ժառանգական հիվանդության միջոցով:
Երվանդ Օզյունունի հոդվածն առանց կրճատման ներկայացնում ենք ստորև.
«Մի ծանոթ ունեմ: Ազգայնական վարքագծով մեկն է: Մի որոշ ժամանակ առաջ տեսա, նեղված էր: Ասաց, որ տղան հիվանդ է, բազմաթիվ բժիշկների մոտ են գնացել, բայց ոչ ոք բուժումը չի կարողացել գտնել: Հարցրի, թե ինչ տեսակի հիվանդություն է…
Ասաց, որ որովայնի և կրծքավանդակի շրջանում սուր ցավեր է ունենում:
Էրզրումի գյուղերից են, դա հին հայկական բնակավայր է, հայկական անվանումը` Կարին: Հնարավոր է, որ այս ամենը կապ ունենար տղայի հիվանդության հետ:
«Ձեր գյուղը հին հայկական գյո՞ւղ է եղել», - հարցրի ես:
Սկզբից նայեց այնպես, կարծես ուզում էր ասել, թե ինչու եմ հարցնում…Ասաց. «Այո, այդպես է»:
Ասացի, որ իր ընտանիքում կարող է հայության հետ ինչ-որ կապ լինել, իսկ այդ հիվանդությունը շատ հնարավոր է, որ հայերին հատուկ գենետիկ երևանյան (FMF) հիվանդությունն է:
Առաջարկեցի, որ հիշեցնի այս մասին բժշկին և համալսարաններին կից հետազոտական հիվանդանոցներ տանի տղային:
Ոչինչ չասաց: Կարծես նայում էր դեպի դատարկություն:
Հարցրի, թե ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդպես նեղվեց:
«Մերոնք ինչ-որ բաներ էին պատմում»,- ասաց:
Հասկացել էի: Նա էլ այս երկրում ապրող բազմաթիվ մարդկանց պես, ենթարկվելով ձուլմանը, փորձում էր թուրքերից ավելի ազգայնական երևալ:
Զանգեց: Գնացել է Ջերրահփաշա, տղայի մոտ FMF են ախտորոշել: Ենթադրությունս ճիշտ էր:
Հեռախոսն անջատելուց առաջ ասացի. «Տեսնվենք ազգակիցս», ասաց. «Տեսնվենք իմ ազգակից եղբայր»։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47