Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին մեծամասամբ Մոսկվայում է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի պետական համալսարանի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտության կենտրոնի քաղաքական կանխատեսման բաժնի ղեկավար Ալեքսանդր Կարավաևը: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ էր հանդես եկել, թե հիմնահարցի կարգավորման բանալին Ռուսաստանում է: Այս առնչությամբ Ալեքսանդր Կարավաևն ասաց, որ և՛ համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ, և՛ ոչ: «Սա կախված է նրանից, թե ինչ համամասնությամբ է Մոսկվան տիրապետում հակամարտության կարգավորման բանալիին: Հասկանալի է, որ մեծամասամբ, այո, ՌԴ-ից է կախված լուծումը, բայց ասել, որ ամբողջությամբ Մոսկվայում է լուծման բանալին, ես չեմ կարծում»,- շեշտեց Ալ. Կարավաևը: Քաղաքագետի խոսքով՝ Տեր-Պետրոսյանը նորություն չի ասել, այս մասին շատերն են խոսել, պարզապես տեսակետներ են հայտնել, որ Ռուսաստանը պատասխանատու է նաև հակամարտության ստեղծման, հետևաբար, նաև լուծման համար, ինչը, սակայն, իրականությունից հեռու է: Հարցին՝ ինչո՞ւ այդ դեպքում Ռուսաստանը չի նպաստում հակամարտության կարգավորման, եթե հիմնահարցի կարգավորման բանալին մեծամասամբ Մոսկվայում է, ապա Կարավաևը պատասխանեց, որ դա կախված է նաև Վաշինգտոնից և Թուրքիայից: «Լարվածության նվազման համար ռեսուրսներ են պետք, դիվանագիտությունը, որը Մինսկի խմբի շրջանակներում է իրականացվում, քիչ է, հարկավոր է երկխոսություն ստեղծել հայկական և ադրբեջանական հանրությունների միջև: Հակամարտության կարգավորումը որոշ մասով կախված է նաև Վաշինգտոնից, Արևմուտքը հիմա երկրորդ ջութակի կարգավիճակում է, ուստի ԱՄՆ-ից է նաև կախված՝ ԼՂ հիմնահարցը կլուծվի՞, թե՞ ոչ: Բանալու երկրորդ մասը, ըստ էության, ԱՄՆ-ում է: Ազդեցություն ունի նաև Թուրքիան: Թուրքիայից էլ կախված է նաև հիմնահարցի կարգավորումը»,- ընդգծեց Ալեքսանդր Կարավաևը:
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01