Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է շատ գյուղացիական տնտեսություններ չեն կարողանում իրենց վարկային պարտավորությունները կատարել եւ կանգնած են ողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առջեւ: Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր նախորդ վարկը փակելու համար նոր վարկ են վերցրել եւ ավելի խճճվել վարկային թնջուկի մեջ:
...Խաչիկ գյուղի ողջ բնակիչներն իրենց ունեցվածքը գրավադրել են բանկում եւ այդ գումարները տվել են իրենց համագյուղացուն, որպեսզի նա իր խանութն աշխատեցնի:
«Ընդհանուր պարտքը, որ վերցրել ու տվել են Մնացականյան Արսեն, Իսկանդարյան Ալվարդ ամուսիններին մոտ 80 մլն դրամ է կազմում: Նրանք խանութի տերերն են ու տարիներ շարունակ ժողովրդից գումարներ են վերցրել, օգտագործել, տոկոսները փակել, սակայն 2015 թ.–ին չկարողացան պարտքերը փակել եւ ողջ գյուղը հայտնվեց այդ վիճակի մեջ: Մեր կարծիքով մեզ համար միակ ցանկալի լուծումն այն կլինի, որ այդ պարտքը փոխանցվի նրանց անունով, որից հետո էլ իրենք ու իրենց ժառանգները տարիներ շարունակ վճարեն այն»,– ասում է համայնքապետը:
Վ. Ներսիսյանը նշեց նաեւ, որ գյուղի 90%–ն այդ վիճակում է, իսկ վարկերը վերցրել են «Արեգակ» եւ «Ֆինքա» վարկային կազմակերպությունից, 24% տոկոսադրույքով: Համայնքի ղեկավարի խոսքով իրենք կապ են տեսնում վարկառուների ու վարկային կազմակերպությունների միջեւ, այլապես անգործ եւ եկամուտ չունեցող գյուղացուն որեւէ մեկը վարկ չէր տա:
«Խնդրին տեղյակ է նաեւ երկրի ղեկավարը: Հանձնարարել է հարցն ուսումնասիրել, սակայն արդեն յոթ ամիս է որեւէ արձագանք չկա»,– ասում է Խաչիկ համայնքի ղեկավարը:
Ու թեեւ քրեական գործ է հարուցված ու քննություն է գնում, սակայն փաստաթղթերն այնպես է ձեւակերպված եղել, որ այսօր ժողովուրդը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը: Ու չնայած իրական պարտատերերը պարտավորագիր են տվել գյուղացիներին, բայց կարծես թե դրան առանձնապես ուշադրություն չի դարձվում եւ այսօր մարդիկ կանգնած են վտանգի առջեւ:
«Ովքեր աշխատում են, նրանց հաշիվների վրա կալանք է դրված եւ մարդիկ արդեն մտածում են աշխատանքից ազատվելու եւ գյուղը լքելու մասին: Սա ամենամտահոգիչ վտանգն է, որն այսօր կախված է մեր գյուղի վրա»,– ասում է Վ.Ներսիսյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
12:36 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01