«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից վերջերս հեռացած Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո սեփական կուսակցություն կհիմնի: Մինչ այդ, ասում է, ժամանակ կա, և ինքը կարող է հանգիստ կշռադատել անելիքները՝ միաժամանակ հետևելով քաղաքական դաշտի զարգացումներին:
Մեզ հետ զրույցում նա բացառեց, որ նոր կուսակցությունը կբացվի մինև 2017-ի ապրիլ: «Եթե հնարավորություն ունենայի՝ ես ինքս կստեղծեի հասարակական-կուսակցական միավորում, որը կարճ կանվանեի «Քաղաքակրթություն»:
Անուշ Սեդրակյանի համոզմամբ՝ Հայաստանի կուսակցաշինության համակարգն այժմ շատ հեռու է կատարյալ լինելուց և թերի շատ կողմեր ունի:
«Ինձ թվում է՝ կուսակցաշինության համակարգը պետք է ստեղծվի գաղափարական ամուր հիմքի վրա: Իշխանափոխությունն ու իշխանությանը դեմ լինելը հասարակության ընդհանուր մտայնությունն է: Ես սա չեմ համարում ամուր գաղափարական հիմք: Կուսակցաշինության առանցքում ես չեմ տեսնում արևմտամետ կամ ռուսամետ արտահայտված թև:
Ես չեմ տեսնում պետության տիպի ուրվագծումը, այն է՝ ինչ տիպի պետություն են մարդիկ ակնկալում՝ սոցիալական, կիսաավտորիտար, թե ռազմականացված՝ հաշվի առնելով մեր ծանր վիճակը»,- նկատեց նախկին կուսակցական գործիչը՝ միաժամանակ հավելելով՝ միակ կուսակցությունը, որին ինքը կանդամակցի, կլինի հստակ սոցիալական և գաղափարական հիմքով ստեղծված որևէ կուսակցություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
11:46 07.11.25
11:16 07.11.25
12:36 07.11.25
12:21 07.11.25
12:03 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01