Կոլումբացի քննիչները հայտնել են, որ նոյեմբերի վերջին Բոլիվիայից կոլումբական Մեդելյին քաղաք թռչող ինքնաթիռի կործանման հարցում, որը տեղափոխում էր «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային թիմին, մեղավոր է եղել օդաչուն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հետաքննության արդյունքներով քննիչները եկել են եզրակացության, որ ինքնաթիռն ամբողջությամբ սարքին է եղել: Տեղի ունեցածի համար մեղավոր են ճանաչվել օդաչուն, LaMia ավիաընկերությունը և բոլիվիական կարգավորող մարմինները:
Քննիչների տվյալներով՝ օդաչուն չի խնդրել թռիչքից առաջ ինքնաթիռը վերալիցքավորել, ինչպես նաև չափազանց ուշ է հայտնել, որ շարժիչները չեն աշխատում, երբ դրանք սկսել են անջատվել վառելիքի պակասի պատճառով:
Բացի այդ, քննությունը հայտարարել է, որ ավիաընկերությունը և Բոլիվիայի ավիացիոն իշխանությունները հաստատել են թռիչքը՝ չնայած առկա խախտումներին: Ինքնաթիռը գերբեռնված է եղել և թռչելիս է եղել շատ ավելի բարձր, քան դա թույլ էին տալիս տեխնիկական բնութագրերը:
Մինչ այդ օդաչուի և ավիաընկերության պատասխանատվության մասին հայտարարել էին բոլիվիացի քննիչները՝ չհիշատակելով, սակայն, Բոլիվիայի ավիացիոն իշխանություններին: Ընկերության ղեկավարը և նրա որդին արդեն ձերբակալվել են:
LaMia ընկերության ինքնաթիռը, որով «Շապեկոենսե» թիմը թռչում էր Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչի առաջին խաղին, կործանվել է նոյեմբերի վերջին: Ինքնաթիռում է եղել գրեթե ողջ թիմը, ինչպես նաև լրագրողներ և անձնակազմի անդամներ: Փրկվել է միայն 5 մարդ։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44