Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացվել: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցությանը, ապա դա նախևառաջ հենց Թուրքիայի որոշումն է, Թուրքիայից դեռևս պաշտոնական դիմում չկա: Կազմակերպություն այս կամ այն երկրին ընդունելու հարցը որոշում են ՇՀԿ բոլոր անդամները: Պետք է այդ հարցի շուրջ ձևավորվի փոխհամաձայնություն: Դուք լսել եք ԶԼՄ-ների հաղորդագրությունների մասին, բայց դա պաշտոնական դիմում չէ: Դա հավանաբար եղել է բարձրաձայն արտահայտված միտք: Դրանց, իհարկե, ուշադրություն դարձվել է»,- ասել է Իդրիսովը ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ «միտքը բարձրաձայնելու և պաշտոնական դիմումի ու անդամ դարձնելու միջև մեծ հեռավորություն կա»:
«Այստեղ կարևոր է Թուրքիայի հստակ ձևակերպված մտադրությունը, ցանկությունը: Դուք գիտեք, որ այդ հարցն այնքան էլ պարզ չէ՝ հաշվի առնելով Թուրքիայի եվրոպական ձգտումները»,- ասել է Իդրիսովը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցությունը երկրի համար միակ տարբերակը չէ, Անկարան քննարկում է ՇՀԿ-ին անդամակցության հարցը: Միավորման գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը, մեկնաբանելով ՇՀԿ-ին Թուրքիայի միանալու հնարավորությունը, ասել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը չունի արագ ընդլայնվելու նպատակ:
Հիշեցնենք, որ 2001 թվականին հիմնված ՇՀԿ-ի անդամներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և այլն։ Երկխոսության մեջ գտնվող գործընկեր երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44