Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիր առաջիկա ժամերի ընթացքում նոր թղթադրամների խմբաքանակ կհասնի, հայտնում է ТАСС-ը:
«Այսօր ութ օր ուշացումով երկիր կհասնի 500 բոլիվար արժողությամբ 35 միլիոն թղթադրամ»,- հայտնել է նա:
Հարավամերիկյան երկրի իշխանություններն այս ամիս անցկացնում են վերջին տարիների ընթացքում թղթադրամների ամենամասշտաբային փոփոխությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Վենեսուելայի մի քանի նահանգներում բողոքի ակցիաներ են անցկացվել դրամական միջոցների պակասի պատճառով:
Վենեսուելական իշխանությունները պատրաստվում էին մինչև դեկտեմբերի 16-ը դադարեցնել 100 բոլիվար արժողությամբ թղթադրամների ազատ շրջանառությունը, իսկ ավելի ուշ դրանք դուրս բերել շրջանառությունից: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 17-ին հայտարարվել է, որ դրանք կարելի է օգտագործել առևտրում և բանկային ոլորտում մինչև 2017 թվականի սկիզբը: Միաժամանակ շրջանառության մեջ են դրվելու խոշոր արժեքով թղթադրամներ՝ ընդհուպ մինչև 20.000 բոլիվար արժողությամբ: Պետական փոխարժեքով 100 բոլիվարը հավասար է մոտ 10 դոլարի:
Վերջին տարիներին սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող երկրում մեծ արժեքով թղթադրամների հայտնվելու անհրաժեշտությունը պայմանավորված է գնաճի բարձր տեմպերով:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44