Բնապահպանության նախարարությունը 2016-ին կատարել է կառավարության գործունության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները։ Այս մասին լրագրողների հետ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Նախարարը հավելելեց, որ բնապահպանության նախարարության համար 2016 թվականի գերակա ուղղությունները եղել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառումը և էկոտուրիզմի զարգացումը:
«2016-ին Սևանա լճում բաց է թողնվել 920,700 հատ իշխան ձուկ ... Սևանա լճի ջրի մակարդակը ներկա պահին կազմում է 1900 մետր 40 սանտիմետր, որն ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30 սանտիմետրով»,- մանրամասնեց նախարարը:
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ այնպիսի քաղաքականություն են վարելու, որպեսզի տնտեսական շահավետ ներդրումները չդառնան փորձանք շրջակա միջավայրի համար։
«2016 թ-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն է ներկայացվել 196 նախատեսվող գործունեության և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր, բացասական եզրակացություն է տրվել «Վայք Մետալ» ՍՊԸ-ի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բաց հանքի շահագործման մասով, բացասական եզրակացություն այլ նախագծերի ևս տրվել է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ խնդիրների շարքում շարունակում են մնալ կոռուպցիոն ռիսկերը։
Անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ լրագրողների հարցադրմանը՝ նախարարն ընդգծեց, որ Ամուլսարի շահագործման հետ կապված բոլոր գործընթացներն իրականացվել են փորձաքննություների հիման վրա, տրվել է դրական եզրակացություն:
«Որպես Սահմանադրությունն ընդունող և օրենք հարգող մարդ՝ շարժվելու եմ օրենքով: Չի կարելի անընդհատ խոսել մի թեմայի մասին առանց իրավական հիմքերի վերանայված փաթեթին ուշադրություն դարձնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
21:03
20:20
19:38
19:04
18:46
18:34
18:15
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44