ԵՊՀ ուսանողական կառույցներն իրականացրին ամանորյա բարեգործական ծրագիրը: Ամանորին ընդառաջ նվերներով լի պարկերը արդեն ուղևորվել են Արցախի Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մի շարք բնակավայրեր:
Երեք օր շարունակ՝ դեկտեմբերի 24-26-ը, համալսարանականները եղել են ապրիլին ռազմական գործողություններ եղած շրջաններում՝ Մարտակերտում, Մատաղիսում, Թալիշում, Քարվաճառում, Շահումյանի շրջանի մի շարք գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի մանկատանը:
ԵՊՀ ուսանողական կառույցների ներկայացուցիչների քննարկման արդյունքում որոշվել է ավանդույթ դարձած ամենամյա տարեվերջյան միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցներով պատրաստել ամանորյա նվեր-պարկեր, ինչպես նաև կազմակերպել մշակութային միջոցառումներ: Ամանորյա սոցիալական այս ծրագիրը հավանության է արժանացել նաև ԵՊՀ ռեկտորի կողմից:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքով ձևավորվել է շուրջ 50 հոգանոց ուսանողների աշխատանքային խումբ: Նրանց մի մասը մասնակցություն է ունեցել մշակութային միջոցառումների կազմակերպմանը, մյուսները՝ օգնել են նվերների փոխանցման գործում:
Նշենք, որ ամանորյա տոնական միջոցառումն իրականացվում է 2006 թ-ից: Ընդհանուր առմամբ՝ այս տարիների ընթացքում տարեվերջյան տոնին մասնակցել են ավելի քանի 4.000 ուսանողներ՝ տարբեր ֆակուլտետներից և ուսանողական կառույցներից:
Նույն ծրագրով համալսարանականները Տավուշում կլինեն դեկտեմբերի 29-ին: Ընդհանուր առմամաբ, համասարանականների նախաձեռնության արդյունքում ամանորյա նվերներ կստանան Տավուշի ու Արցախի սահմանամերձ շրջանների 2000 փոքրիկներ:
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01