Տեւական ժամանակ է, ինչ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու մի շարք փորձագետներ քննարկում եւ քննադատում են վարչապետ Կարապետյանի այն հանձնարարականը, թե ավելորդ ծախսերը կրճատելու համար հարկավոր է հնարավորինս օպտիմալացնել պետական ապարատը:
Վարչապետի ընդդիմախոսները որպես պատճառաբանություն նշում են, թե էս նեղ մաջալին ինչպես կարելի է գործազուրկ դարձնել հարյուրավոր մարդկանց, ավելացնել սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող մարդկանց թիվը: Հատկապես ընդդիմադիր գործիչները կառավարությանն առաջարկում են նախ զբաղվածության հարցը լուծել, հետո նոր անցնել օպտիմալացմանը: Նրանք վստահաբար պնդում են` սա կնպաստի, որպեսզի ավելի շատ թվով քաղաքացիներ լքեն Հայաստանը:
Ինչ խոսք, պետական ապարատի օպտիմալացումը չէ, որ բյուջե փող բերելու ամենաառանցքային միջոցն է: Այն կազմում է չնչին տոկոս եւ դժվար թե կարողանա նպաստել մեր երկրի տնտեսության վերականգնմանը: Բյուջե փող բերելու համար այլ տարբերակներ կան, օրինակ, ստվերի կրճատումը:
Սակայն, կարծում եմ, այստեղ հարցը հարկավոր է դիտարկել միանգամայն այլ տեսանկյունից: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական համակարգն արհեստականորեն ուռճացված է: Սա կարելի է պնդել բոլոր պետական գերատեսչությունների համար, որտեղ գործում են ոչ միայն գրեթե ոչնչով չզբաղվող ԾԻԳ-եր եւ ՊՈԱԿ-ներ, այլեւ չափազանց մեծ է վարչությունների աշխատակիցների թիվը: Փաստը մնում է փաստ, որ պետական գերատեսչությունների աշխատակիցների 90 տոկոսն աշխատանքի է ընդունվել քավորասանիկային սկզբունքով` որպես որեւէ մեկի օգնական: Որքան էլ զավեշտալի է, այդ օգնականներն էլ իրենց հերթին ունեն մի շարք օգնականներ:
Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են պետական ապարատի մի շարք աշխատակիցներ իրենց աշխատանքային ժամերը մաշում սուրճի սեղանի շուրջ ոչ աշխատանքային զրույցի բռնվելով: Առավելագույնը, որ նրանք անում են, տարեկան մի երկու նամակ գրելն է, այսինքն` նրանց օգտակար գործողության գործակիցը մոտ է զրոյին, բայց ամեն ամիս մեր մուծած հարկերի հաշվին աշխատավարձ են ստանում սուրճ ըմպելու «ծանր» պարտականության համար: Այստեղ ամենանվաստացուցիչն այն է, որ պետական գերատեսչություններում կան որոշ մարդիկ, որոնք աշխատում են գերլարված գրաֆիկով, իրենց ուսերին տանում են ահռելի բեռ, մինչդեռ մյուսները պարզապես զբաղված են ժամավաճառությամբ:
Այդ իսկ պատճառով ամբողջովին կիսում եմ կառավարության այն տեսակետը, որ հարկավոր է աշխատանքից ազատել նման մարդկանց, որոնք ըստ էության զբաղված չեն որեւէ հանրօգուտ գործով: Թող ինձ ներեն օպտիմալացումը քննադատողները կամ օպտիմալացման ենթարկվածները, բայց ինձ համար այստեղ երկրորդական է դառնում որեւէ արժեք չստեղծող մարդուն գործազուրկ թողնելը: Այնպես որ պետական համակարգն օպտիմալացնելու մասին վարչապետի հանձնարարականը, կարծում եմ, դեռ մի բան էլ ուշացած էր:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55