Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական և սպորտի ոլորտների, ինչպես նաև երիտասարդության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում ամփոփելով անցնող տարին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն եղել է ձեռքբերումային, ինչի արդյունքում կյանքի են կոչվել տարվա ընթացքում նախանշված բոլոր ծրագրերը:
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ անցնող տարում, շնորհիվ բոլորիս միասնական, հետևողական ու սրտացավ աշխատանքի, մենք հաջողությամբ կյանքի կոչեցինք բոլոր այն ծրագրերը, որ նախատեսել էինք կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և սոցիալական ոլորտներում: Դրանցում, անշուշտ, առկա է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը, և վստա՛հ եմ, որ նույն եռանդով ու սրտացավությամբ, միասին պետք է շարունակենք աշխատել նաև հաջորդ ու հաջորդող բոլոր տարիներին: 2016 թվականին արդյունավետ էր նաև երիտասարդության ու հասարակական կազմակերպությունների հետ իրականացված համատեղ ծրագրերը: Համագործակցությունն ու գործընկերային կապն ամրապնդելու ենք նաև 2017 թվականին ու, համոզվա՛ծ եմ, որ առավել արդյունավետ ծրագրեր կունենանք: Շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Մաղթում եմ, որ 2017 թվականը երջանկության, սիրո, բարեկեցության տարի լինի բոլորիս համար: Թող նոր տարին հաղթանակներ բերի մեր երկրին, մայրաքաղաքին, հայ ժողովրդին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետի որոշմամբ ծննդյան 70-ամյակի առթիվ, ազգային երգ-երաժշտության տարածման գործում և մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով է պարգևատրվել «Մարաթուկ» ազգագրական համույթի մենակատար Ռուդիկ Ալավերդյանը:
Մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների, կրթության ու գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության, ինչպես նաև առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Երևանի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Վարդանյանը, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրոնիկ Քալայջյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Գագիկ Բեգլարյանը:
Երևանի քաղաքապետի որոշմամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, թատերարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կոլեկտիվն էլ պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով: Ոլորտների մի խումբ աշխատակիցներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:




10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01