Հայրենի կառավարությունը տարիներ շարունակ մտորում է այն մասին, թե ինչպես անի, որ հանրապետության մարզերում համաչափ զարգացում ապահովի` Երեւանի հետ ահռելի տարբերությունը որոշակիորեն մեղմելու համար: Այն բանից հետո, երբ այս հարցադրումը շրջանառության մեջ դրվեց, հնչեցին տարատեսակ առաջարկներ` օրինակ, մարզերում հարկավոր է բիզնես ծրագրեր մշակել, խթանել զբոսաշրջությունը, ստեղծել աշխատատեղեր: Սակայն, եթե չեմ սխալվում, դեռեւս 7-8 տարի առաջ առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց ըստ իս այս հարցում ամենահեռանկարային առաջարկը, ըստ որի` նախատեսվում էր որոշ նախարարություններ մայրաքաղաքից տեղափոխել մարզեր: Օրինակ` առաջարկվում էր Մշակույթի եւ Քաղաքաշինության նախարարությունները տեղափոխել Գյումրի: Սակայն այս խոսակցությունները ինչպես հանկարծակի ծնվեցին, այնպես հանկարծակի էլ անհետացան:
Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց ի վեր այս հարցը դարձյալ հայտնվեց կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետն անձամբ բազմիցս խոսեց այս մասին: Այսօր տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը քննարկում է որոշ նախարարություններ Գյումրի տեղափոխելու հարցը: Հաշվարկվում են վարչական շենքերի եւ աշխատակազմի տեղափոխության ծախսերը։ Եզրակացությունը կպատրաստվի 2017 թվականին:
Եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, վստահ եմ` այն էականորեն կնպաստի մարզերի համաչափ զարգացմանը: Մշնախի` Գյումրի տեղափոխվելու դեպքում հանրապետության երկրորդ քաղաքում կարող են կարգավորվել նաեւ գործազրկության որոշ հարցեր, քանի որ ամենայն հավանականությամբ նախարարությունում կաշխատեն ոչ միայն Երեւանից Գյումրի տեղափոխված աշխատակիցներ, այլեւ գյումրեցիներ: Ավելորդ է նշել, որ այս պարագայում Մշնախի բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, պատվիրակություններ կայցելեն Գյումրի, զբոսաշրջությունը կզարգանա, քաղաքում եռուզեռ կլինի, եւ գյումրեցին էլ ի վերջո կզգա, որ երկրի իշխանություններն իրենից երես չեն թեքել:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55