Դեկտեմբերի 29-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով, սակայն ձյան առատ տեղումներն արդեն հասցրել են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարականով՝ ուշադրության կենտրոնում են հատկապես հանրապետական ճանապարհներին արգելափակված քաղաքացիները:
Արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում ծառայություն է իրականացնում 6 փրկարար, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:
Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում՝ Տաթեւի վանքի մոտ (մոտակայքում կա նաեւ զինվորական հոսպիտալ)
Արագածոտնի մարզի Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրում՝ Գեղարոտ համայնքի մոտ: Այս պահին այնտեղ մի վրան է ծավալված եւ մեկ շինություն, որոնք համարվում են մեկ տեղամաս
Գեղարքունիքի մարզի Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին՝ Նորատուս համայնքի մոտ:
Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում:
Արագ ծավալվող, մետաղական և պնևմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրանները հագեցած են մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով:
Վրանները ջրակայուն են և հագեցած են տուժածներին՝ տվյալ պարագայում ցրտահարության ախտանիշով քաղաքացիներին, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Այն հնարավոր է ծավալել 3-5 րոպեի ընթացքում: Մեկ վրանը կարող է բուժօգնություն ցուցաբերել միաժամանակ երկու տուժածի, իսկ տաք սննդից և հյութերից կարող են օգտվել ավելի մեծ թվով քաղաքացիներ:
Վրաններում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շուրջօրյա ծառայությունն իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կարող են միանալ նաև լրացուցիչ ուժեր:
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հերթապահություն են իրականացնելու ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը և մարզային վարչությունների բոլոր պետերը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55