«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Հրաչյա Գեւորգյանը բռնության է ենթարկվել նույն ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից: Այս մասին տեղեկանում է ՀՔԱ-ից: Այս առիթով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որն ստանձնել է վերջինի իրավունքների պաշտպանությունը, 2016 թ. դեկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Հանցագործության մասին հաղորդմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուշադրություն է հրավիրել Հրաչյա Գեւորգյանի նկատմամբ ՔԿՀ աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքին, որի պատճառը, կալանավորի պնդմամբ, իր նկատմամբ ճնշումների մասին ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկելն է:
Քննչական մարմինը, սակայն, 2016 թ. դեկտեմբերի 20-ին հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի քննարկմանը այն դեպքում, երբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործություն կատարելու ուղղությամբ նախնական քննությունը պետք է կատարվի Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կալանավորին բռնության ենթարկելու վերաբերյալ դիմումը քրեակատարողական վարչության պետի քննարկումից վերցնելու եւ Հատուկ քննչական ծառայության վարույթ հանձնելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. դեկտեմբերի 26-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավված փաստաբան Տիգրան Սաֆարյանը կալանավոր Հրաչյա Գեւորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն եւ խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջնորդությունը նախ կոմունիկացվել էր Դատարանի կողմից, ապա ՀՀ Կառավարության պատասխաններն ստանալուց հետո ՄԻԵԴ-ը մերժել էր այն:
Փաստաբանի կողմից արդեն իսկ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտման՝ կալանավորին պատշաճ բժշկական խնամք չտրամադրելու հիմքով:
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01