Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն բաղադրիչներից է գյուղատնտեսության ոլորտը: Այստեղ խնդիրները բազմաթիվ են, որոնց մի մասի լուծումը պահանջում է կարճաժամկետ, իսկ մյուս մասինը՝ երկարաժամկետ լուրջ ռազմավարությամբ ծրագրեր:
Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների շարքում է նաեւ ֆերմերների վերապատրաստման հարցը: Ինչպես հայտնի է, գյուղատնտեսական կրթական համակարգի կոնտինգենտը հիմնականում քաղաքաբնակ է, որի չնչին տոկոսն է միայն ավարտելուց հետո աշխատում ըստ մասնագիտության: Այսինքն՝ կրթվում է քաղաքաբնակը, որը գյուղի հետ շատ քիչ առնչություն ունի կամ ընդհանրապես չունի, իսկ գյուղացին, որի առօրյան է բերք մշակելը, մնում է առանց մասնագիտական գիտելիքի: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ գյուղացին բերք մշակելիս տարիներ շարունակ առաջնորդվում է ոչ թե գյուղատնտեսական կոնկրետ գիտելիքով, այլ տարատեսակ սնոտիապաշտություններով. դա էլ մի պատճառով է, որ շատ հաճախ գյուղացին չի ստանում իր ակնկալած բերքը:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ գյուղատնտեսության նախարարությունն ավելի քան 10 տարի առաջ ձեռնամուխ եղավ խորհրդատվական ինստիտուտի ներդրմանը: Կազմակերպվող դասընթացների եւ սեմինարների ընթացքում ագրոնոմները սկսեցին վերապատրաստել ֆերմերներին, կիսվել նրանց հետ իրենց գիտելիքով: Թեև այդ սեմինարները օգտակար են ֆերմերների համար, բայց նման սեմինարներ այնքան էլ հաճախակի չեն անցկացվում. համենայն դեպս վերապատրաստվող ֆերմերների թիվը դեռ չի գոհացնում: Բանն այն է, որ պետությունը չնչին միջոցներ է հատկացնում նմանօրինակ դասընթացներ կազմակերպելու համար. դրանք հիմնականում կազմակերպվում են USDA և WB դրամաշնորհային ծրագրերի միջոցով:
Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, թե արդյոք արժե մեր երկրի աղքատիկ բյուջեից միլիոնավոր դրամներ հատկացնել ֆերմերների վերապատրաստման դասընթացներին: Իմ կարծիքով նման քայլը խիստ կարեւոր է, քանի որ պետությունը պարտավոր է ձեռնարկել որոշակի քայլեր գյուղացուն աջակցություն ցուցաբերելու համար: Այն առնչվում է նախեւառաջ գյուղացուն կրթելուն, գրագետ դարձնելուն, ինչից հետո գյուղատնտեսության ոլորտում շոշափելի ձեռքբերումներն իրենց երկար սպասել չեն տա:
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01