Անցնող տարին ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի համար լի էր անակնկալներով: Տարին առանձնահատուկ էր նաև այն առումով, որ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: 2016-ը մոտենում է ավարտին և ակտուալ են դառնում այն հարցերը, թե ի՞նչ ունեցանք, ինչպիսի՞ շոշափելի արդյունքներ արձանագրեցինք այս ընթացքում:
Թեև այս մի քանի ամսվա ընթացքում դժվար է լիարժեք գնահատական տալ կառվաարության գործունեությանը, այնուամենայնիվ այս ընթացքում կառավարության կողմից հնչած հայտարարություններն ու տնտեսության որոշակի ճյուղերում կիրառած գործիքակազմը հնարավորություն է տալիս որոշակի ենթադրություններ ու շեշտադրումներ անել:
Մինչ այս մասին խոսելը, նկատենք, որ այսօր ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%: 2016 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռևս կպահպանվի:
Նկատենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի կողմից, առաջին անգամ չէ, որ իջեցվում է: Վերջին 5-6 ամիսների ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը մի քանի անգամ իջեցրեց այն և 2016-ի ավարտին ԿԲ-ն կրկին կարողացավ գնալ այդ քայլին: Այս ամենի մեջ հատկանշական է այն հանգամանքը, որ նոր կառավարության գործունեության առանցքում դրված է պետության հարկաբյուջետային ու դրամավարկային ճկուն քաղաքականության մշակումը: Ճիշտ է, ամբողջ տարվա ընթացքում տնտեսության համար դժվար իրավիճակ էր ստեղծվել, այդուհանդերձ վերջին ամիսներին որոշակի ջանքեր է գործադրվել իրավիճակը դեպի «աջ թեքելու ուղղությամբ»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55