Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր ֆուտբոլային կուռքերի, խփած ամենաէմոցիոնալ գոլի մասին, ինչպես նաև հույս հայտնել, որ նա դեռ բազմաթիվ գնդակներ կխփի մանչեսթերցիների կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդին» սկսել եմ հետևել Էրիկ Կանտոնայի ժամանակ, և սիրում էի հետևել, թե ինչպես է նա խաղում: Աչքս պահում էի նաև Անդրեյ Կանչելսկիսի վրա, քանի որ նա ռուս ֆուտբոլիստ էր, դա բավականին հետաքրքիր էր: Սակայն ամենամեծ կուռքս էր Ալեքս Ֆերգյուսոնը:
Ֆուտբոլիստ դառնալուս ժամանակ կուռքս էր Զինեդին Զիդանը: Պատճառը ոչ միայն այն էր, թե ինչ էր ֆրանսիացին անում դաշտում, այլ ինչպիսի առաջատար էր: Նա միշտ խոսում էր թիմակիցների հետ և օգնում նրանց:
Նախապաշարմունք չունեմ: Որաշակի բաներ կային, երբ երիտասարդ էի, սակայն մեծանալով, հասկացա, որ լավ ելույթ ունենալու համար անհրաժեշտ ամեն ինչ իմ գլխում է:
Որպես ֆուտբոլիստ ամենաշատը տոնել եմ Հայաստանի երիտասարդական թիմի կազմում Թուրքիային խփած գոլը: Չափազանց կարևոր հանդիպում էր մեզ համար, և հաղթական գոլի հեղինակ դարձա վերջին րոպեներին: Դա ամենամեծ էմոցիաներն են, որոնք ունեցել եմ գոլ խփելուց հետո:
Չեմ կարող ասել, թե որն է լավագույն գոլս, քանի որ դրանք շատ են (խմբ` ծիծաղում է): Հույս ունեմ, որ դեռ բազմաթիվ գոլեր են ինձ սպասվում «Մանչեսթեր Յունայթեդում»,- ասել է Մխիթարյանը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55