ARM | RUS |

2016 թվականի 5 կարևորագույն իրադարձությունները

28.12.16 | 20:05

2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Դե Ֆակտո» ամսագիրն ամփոփում է 2016 թվականը. Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարվա 5 կարեւորագույն իրադարձությունները:

1. Քառօրյա պատերազմ

2016թ.ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե՛ ռազմական գործողությունների ծավալով և թե՛ կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը, իրապես, պատերազմ էր: Մեր ագրեսոր հարևանի ձեռնարկած հերթական խելացնոր արկածախնդրությունը, ի շնորհիվ առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորների և սպաների համառ ու խիզախ դիմադրության, ինչպես նաև թիկունքից օգնության հասած մեր ռեզերվային ուժերի հետ համատեղ սկսած հակահարձակման, վերածվեց լիակատար պարտության: Թեև հայկական կողմը ևս ունեցավ մարդկային կորուստներ, սակայն մեր փառքով նահատակված հերոսները տասնապատիկ անգամ ավելի թշնամու զինուժ և զինտեխնիկա ոչնչացրեցին: Ադրբեջանը ծանր հատուցեց ձեռնարկած արկածախնդրության համար, իսկ երկրի ամենաբարձր ու ամենախրոխտ գոռացող առաջին դեմքը` Ալիև կրտսերը, կրկին իր ժողովրդի աչքին վերածվեց դատարկախոս խեղկատակի՝ դառնալով սեփական հոխորտանքի ու խոստումների պատանդը: Մեր փառապանծ բանակի մարտիկները հերթական անգամ ի լուր աշխարհի փաստեցին` հայի հավերժ լինելիության, անկոտրում կամքի և անօրինակ սխրագործությունների ընդունակ լինելու մասին:


2. Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը

Картинки по запросу ՊՊԾ

Երկրորդ կարևորագույն իրադարձությունը նույնպես ոտնձգություն էր մեր պետականության հիմքերի խախտման և մեր ժողովրդի անվտանգության դեմ: Ցավալի փաստ է, բայց այս արկածախնդրության հեղինակները հայեր էին, ովքեր իրենք ժամանակին պայքարել էին ազերիների դեմ: 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման զինված անդամները գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, որի հետևանքով սպանվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, եղան նաև վիրավորներ: Խմբավորման անդամները պատանդ էին վերցրել նաև ոստիկաններին, այդ թվում` Հայաստանի և Երևանի փոխոստիկանապետերին` Վարդան Եղիազարյանին և Վալերի Օսիպյանին: Զինված ահաբեկիչները քաջ գիտակցելով, որ իրենց զինված ակտը ի սկզբանե դատապարտված է ձախողման, 2 շաբաթ շարունակ լարված և պայթունավտանգ մթնոլորտում պահեցին երկրի իշխանություններին և մեր քաղաքացիներին, արդյունքում կյանքից զրկելով ևս երկու ոստիկանի: Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարները միասին, ամեն ջանք գործադրեցին ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ուղղությամբ և ցուցաբերեցին չտեսնված հանդուրժողականություն` զերծ մնալով օրենքով մեր ուժային կառույցներին վերապահված անհրաժեշտ գործողություններ իրականացնելուց: Ի շնորհիվ մեր իրավապահների պրոֆեսիոնալ և կանխարգելիչ գործողությունների, ահաբեկիչները գիտակցելով իրենց անելանելի վիճակը, անսացին առողջ բանականության ձայնին և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ վայր դրեցին զենքը և հանձնվեցին մեր իրավապահներին:

3. ՀՀ վարչապետի փոփոխություն

Фото Sirak Ohanyan.

Ապրիլյան քառօրյա պատերազմը և հուլիսյան իրադարձությունները երկիրը կանգնեցրին նոր մարտահրավերների առջև: Երկրի իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի հստակ գիտակցեցին, որ անհրաժեշտ են լրջագույն և տեսանելի բարեփոխումներ, տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացման նոր ռազմավարության և տնտեսական աճի ապահովման արդյունավետ մեխանիզմների կիրառման նոր տնտեսական հայեցակարգի մշակում, ստվերային տնտեսության բացահայտում, պետական միջոցների վատնման դեմ մեխանիզմների ստեղծում: Արմատական փոփոխությունների սկսման փուլում 2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, այդ պաշտոնում փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակահատվածը համընկավ համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկման և անգամ լճացման հետ և այդ պարագայում Հայաստանում որոշակի տնտեսական աճ ապահովելն իսկապես որ դժվար խնդիր էր, սակայն Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարողացավ ապահովել: Նախորդող երկուսուկես տարիներին, մասնավորապես աճեցին արդյունաբերական արտադրանքի թողարկման և դրանց արտահանման ծավալները: Սակայն, Հովիկ Աբրահամյան վարչապետի ուշադրությունն առավելապես ուղղված է եղել գյուղատնտեսությանը և գյուղի խնդիրներին: Սահմանամերձ գյուղերի հանդեպ առանձնահատուկ մոտեցումը և, ի վերջո, նրանց բնակիչների համար հողի, գույքի հարկի, գազի, հոսանքի, խմելու և ոռոգման ջրի վճարումների համար արտոնությունների տրամադրումը Հովիկ Աբրահամյանի, թերևս, ամենագնահատելի ձեռնարկումներն էին: Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս բազմափորձ և արհեստավարժ ղեկավար է, ով մինչ այժմ զբաղեցրած իր բոլոր պաշտոններում հաջողել է և հուսով ենք, որ իր թիմով կկարողանա արդարացնել նոր ձևավորված կառավարության և, մասնավորապես իր անձի հանդեպ` հասարակության մեջ առկա դրական սպասելիքներն ու հույսերը:

4. Օլիմպիական ոսկին Հայաստանում

Фото Sirak Ohanyan.

Հաջորդ կարևոր և ուրախալի իրադարձությունը, բնականաբար, տարվա սպորտային ձեռքբերումներն են: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ, ամենօրյա ուշադրության, ներդրված անսպառ եռանդի ու ջանքերի, ինչպես նաև հսկայական ֆինանսների ճիշտ և նպատակային օգտագործման շնորհիվ ձևավորված հայ մարզիկների և մարզիչների մեծ ընտանիքը, վերածվել է կուռ, անքակտելի և ընդօրինակման արժանի կառույցի, որի գերնպատակը եղել և մնում է Հայաստանի հիմնի հնչեցումը և մեր եռագույնի բարձրացումը երկրագնդի ամենատարբեր մրցասպարեզներում: Ճիշտ է այս բոլոր տարիներին ամենատարբեր առաջնություններից մեր մարզիկները մշտապես ոսկե մեդալներով են վերադարձել, սակայն Օլիմպիական ոսկին համառորեն չէր ուզում գալ Հայաստան: Արմեն Նազարյանը նորանկախ Հայաստանի առաջի օլիմպիական ոսկե մեդալակիրն է, ով 1996թ. Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, նվաճեց ոսկե մեդալ` հունահռոմեական ըմբշամարտի տղամարդկանց մինչև 52 կգ քաշային կարգում: Սակայն Նազարյանից հետո տևական ժամանակ մեր մարզիկներին չէր հաջողվում նվաճել Օլիմպիական բարձունքը: Եվ, վերջապես, եկավ բաղձալի ակնթարթը` Հայաստանի օլիմպիական հավաքականը ՀԱՕԿ նախագահի մեկենասությամբ և նրա համառ ու հետևողական աշխատանքների շնորհիվ, 20-ամյա ընդմիջումից հետո, հեռավոր Ռիոյից օլիմպիական ոսկին բերեց Հայաստան և այդ առիթով մեր մարզիկների պատվին կազմակերպված հանդիսավոր պարգևատրումն իր շքեղությամբ և նվերների թանկարժեքությամբ, ստվերում թողեց նույնիսկ մեզանից բազմակի անգամ հարուստ և զարգացած Եվրոպական պետություններին: Այս ուրախալի իրադարձությունը Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի մարզիկների անգնահատելի նվերն էր մեր մարզասեր և աշխարհասփյուռ հայությանը:

5. Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան

Фото Sirak Ohanyan.

«Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը 2016թ. տարվա 5 կարևորագույն իրադարձությունների ցանկում է ընդգրկել` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան, որը կրում էր «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը: Հունիսի 24-ին Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը ժամանեց Հայաստան: Հայաստան կատարելիք պատմական այցից առաջ կաթոլիկ եկեղեցու հովվապետը կոչով դիմել է հավատացյալներին` խնդրելով աղոթել իր առաջիկա այցի համար: «Խնդրում եմ Ձեզ աղոթել, ես մի քանի օրից որպես ուխտավոր կլինեմ Արևելքի երկրում` Հայաստանում, որն առաջինն է այն ժողովուրդներից, որը Հիսուսից ստացավ Ավետարանը»: Երեք օր շարունակ Հայաստանը գտնվում էր աշխարհի ուշադրության կենտրոնում: Սրբազան Քահանայապետի այցը լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում, համացանցում և գլխավորում էր բոլոր խոշորագույն հեռուստաընկերությունների թոփ-լուրերի ցանկը: Այցի օրակարգը բավականին հագեցած էր` Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեցին` Գյումրիի Վարդանանց հրապարակում, այնուհետև Գյումրիում Հռոմի Պապը նաև այցելեց Անարատ հղության հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Հունիսի 25-ի երեկոյան Երևանում` Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: Հունիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպեց Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Հովվապետերը նաև աղոթք մատուցեցին ԽորՎիրապի վանքում: Այցի շրջանակներում տեղի ունեցավ Հռոմի Պապի և ՀՀ նախագահի առանձնազրույցը, որից հետո` նվերների փոխանակում: ՀՀ նախագահը Հռոմի Պապին նվիրեց «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանիկը: Նախագահի նստավայրում Սրբազան Քահանայապետի այցի ժամանակ մարվեց և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ, որոնք ձևավորված են խաչի տեսքով` մեկ մանրաթերթի մեջ: Հանրապետության նախագահը դրանք ևս նվիրել է Ֆրանցիսկոս Պապին: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նվիրեց Հայաստանի Հանրապետություն իր այցի առիթով հատուկ պատրաստված հուշամեդալի մայր օրինակը: Եռօրյա այցի ընթացքում հնչեցին ելույթներ, որոնք անդրադարձան հայ ժողովրդի պատմության և՛ տառապալից էջերին, և՛ բարձրագույն ձեռքբերումներին, և՛ համաշխարհային պատմության մեջ ունեցած ներդրումներին: Իսկ այս ամենի մասին ամբողջ աշխարհում բարձրագույն հեղինակություն, սեր, հարգանք ու հավատ վայելող Սրբազան Քահանայապետի կողմից հնչեցումը, հերթական անգամ ցույց տվեցին հայ ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու անուրանալի և անսասանելի տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ:


Էլեկտրամատակարարումը որոշ հասցեներում կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը որոշ հասցեներում կդադարեցվի

10:17

Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան»-ի մոտակա անտառային հատվածներում հրդեհներն ամբողջությամբ մեկուսացված են

Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան»-ի մոտակա անտառային հատվածներում հրդեհներն ամբողջությամբ...

10:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Փաստ». Բոլորի դեմ ատելություն ու թշնամանք է գեներացնում, պառակտում մտցնում

«Փաստ». Բոլորի դեմ ատելություն ու թշնամանք է գեներացնում, պառակտում...

09:02

Միասնական ժամերգություն կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում

Միասնական ժամերգություն կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ...

23:52

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են». Փրկարար ծառայություն

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են». Փրկարար...

23:39

Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք. Շարմազանով

Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք....

23:18

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ...

16:23

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

16:06

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4...

15:48

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական...

15:23

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:09

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի վնաս

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի...

14:33

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական հանդիպումները

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական...

14:04

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ...

13:33

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ...

13:09

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

12:44

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01