Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, ով հունվարի 1-ից նախագահելու է ԵԱՀԿ-ում, անդրադարձել է ԵԱՀԿ տիրույթում առկա հակամարտություններին։
Կուրցի խոսքերով՝ ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակաշրջանում Ավստրիայի առաջնահերթություններից մեկը լինելու է գոյություն ունեցող հակամարտություններում լարվածության նվազեցումն է.
«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ ես անձամբ այցեր կկատարեմ այդ իրադարձություններից տառապող տարածաշրջաններ, որպեսզի իրազեկվեմ այդ տարածքներում տիրող իրավիճակի մասին։
Մեր նախագահությունն աջակցելու է գոյություն ունեցող ձևաչափերին, ինչպես նաև հատուկ ներկայացուցիչների գործունեությանը, որոնք նախատեսված են խաղաղ ճանապարհով առկա կոնֆլիկտների կարգավորման համար։
Մենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կանոնավորապես տեղեկատվություն ենք ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։ Մենք մշտական շփման մեջ ենք կողմերի հետ։
Այդ պատճառով մենք ակնդետ հետևում ենք իրավիճակին և էլ ավելի լավ ենք հասկանում տարբեր դիրքորոշումները։ Մենք ԵԱՀԿ-ում մեր միջազգային գործընկերների հետ վստահ ենք, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով։ Այդ ուղղությամբ աշխատանքն առաջնահերթ է մեզ համար։
Ավստրիան՝ որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, միացել է 2016 թվականի ապրիլի 5-ին համանախագահների ընդունած հայտարարությանը և կողմերին կոչ ենք արել անհապաղ զերծ մնալ ուժ կիրառելուց։
Մենք նաև ընդգծել ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։ Ես դա կրկնել եմ քանիցս։ Հակամարտությունից տառապող բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է լինեն առաջնահերթ»։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55