Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներդրումների հոսքի բարձր մակարդակը: 2016-ի առաջին 9 ամիսների ընթացքում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 մլն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3%-ն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ, որն իր հերթին վկայում է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր և հստակ մշակված քաղաքականություն է հարկավոր:
Ըստ էության մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային առաջադեմ չափանիշների հասցնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը, մասնավորապես` օրենքով կսահմանվեն, որ օտարերկրյա ներդրողները կստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները:
Պետության կողմից իր գործառույթներն իրականացնելիս ներդրումների մասով կապահովվի արդարացի, ոչ խտրական, կանխատեսելի վերաբերմունք և վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը, այդ թվում` տեղական ներդրողների համար` վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի փոփոխության միջոցով: Ներկայումս արբիտրաժ հնարավոր է դիմել միայն ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո, ինչը գործնականում անհնար է դարձնում արբիտրաժ դիմելը:
Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից և ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի արդյունքում՝ մար¬զերից ստացված ներդրումային ծրարգրերի հարթակի միջոցով հավաքվում են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդի¬սա¬նալ տեղա¬կան նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն հավաքագրվել է շուրջ 160 քննարկման ենթակա ներդրումային ծրագիր, որոնցից՝ մոտ 110-ը մարզերում: Մարզերում ներդրումային ծրագրերի իրականցումը հատկապես կարևոր է տարածաշրջանային զարգացման և բնակչության զբաղվածության ապահովման համար: Ցանկացած պետության ամրության և հզորության թիվ մեկ նախապայմանը համաչափ զարգացած համայնքներ ունենալն է:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55