Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն, ծանոթացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի շրջանակում մետրոպոլիտենի վերականգնման ծրագրով իրականացված աշխատանքներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ այցելել է մետրոյի մեքենավարների ուսուցման կենտրոն, որը, ինչպես նշել են պատասխանատուները, տասնամյակներ շարունակ իսկապես երազանք է եղել մետրոպոլիտենի համար: Քաղաքապետին զեկուցվել է, որ մեքենավարների ուսուցման կենտրոնը հնարավորություն է տալիս պատրաստել որակյալ կադրեր, ովքեր հետագայում կհամալրեն մետրոպոլիտենի մեքենավարների շարքերը: Երևանի քաղաքապետին է ներկայացվել նաև մետրոյի վագոնների լվացման նոր կայանը:
Հարկ է նշել, որ մետրոպոլիտենի ստեղծման օրից ի վեր շարժակազմերի լվացումն իրականացվել է ոչ մեքենայացված եղանակով՝ ձեռքով, սակայն այսօր արդեն գործընթացն իրականացվում է ժամանակակից՝ ավտոմատ եղանակով: Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի շրջանակում տնտեսումների հաշվին ամբողջությամբ վերանորոգվել ու արդիականացվել է նաև 4 վագոն: Նոր շարժակազմի առաջին ուղևորներից էր նաև Երևանի քաղաքապետը: Պատասխանատուները նշել են, որ արդիականացված վագոնները ձևավորված են հին ու նոր Երևանի լուսանկարներով: Քաղաքապետը հանձնարարել է տնտեսած գումարների հաշվին շարունակել շարժակազմերի նորացման աշխատանքները: Հանձնարարվել է նաև մշտական հսկողության տակ պահել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի շրջանակում մետրոպոլիտենում իրականացվող աշխատանքների ընթացքն ու ապահովել ծրագրի պատշաճ և սահմանված ժամկետում իրականացումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է նաև ուղևորների հետ, լսել մետրոյի սպասարկման որակի և արդյունավետության հետ կապված նրանց դիտարկումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44