«Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրն այս տարի էլ կատարել է իր առաքելությունը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. դեկտեմբերի 26-ին և 27-ին Բարի Ձմեռ պապն առաջին անգամ այցելել է նաեւ Արցախ: ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտի, Թալիշի, Ն.Հոռաթաղի, Տոնաշենի, Մատաղիսի, Աղաբեկալանջի և Ծաղկաշենի շուրջ 550 նամակագիր երեխաներ ստացել են նվերներ՝ մեծամասամբ նախապես Ձմեռ պապից իրենց խնդրածը:
Ամանորյա այս գեղեցիկ նախաձեռնությունն արդեն 9 տարի շարունակ իրականացնում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: Արցախցի նամակագիրների մոտ մեծ ոգևորություն ու հրճվանք կար, քանի որ նվիրատվության բնույթն աննախադեպ էր՝ գրքեր և հանրագիտարաններ, սահնակներ և հեծանիվներ, հեռախոսներ ու պլանշետներ, չմուշկներ և գրենական պիտույք, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ, մի խոսքով՝ այն, ինչ երազում էին:
«Ծրագրի ողջ պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի, ինչպես նաև ԼՂՀ շուրջ 16 հազար 500 երեխաների: Մեխանիզմը հետևյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ, որոնք տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Նվիրատու կարող է լինել ամեն ոք. մարդիկ ընտրում են կոնկրետ նամակ և իրենց նախընտրած նամակագրին ուղղում իրենց ցանկացած նվերը: Այսպիսով՝ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւ նվիրատուների միջև: Կարդալով նամակը, տեսնելով այն ուղղած երեխայի նկարը` նվիրատուն հասկանում է, որ իր նվերը կոնկրետ հասցեատեր ունի, նվիրատվությունն անձնավորված է»,-մանրամասնում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության ղեկավարը:
Մակար Եղիազարյանի խոսքով՝ այս եղանակով աշխատելու արդյունքում գրեթե բոլոր նամակագիրները ստանում են Ձմեռ պապից խնդրած նվերները: Նվիրատուներն էլ հնարավորություն ունեն հավաստիանալ նվերները տերերին հասնելու մասին` տեղում կատարված լուսանկարների միջոցով, որոնք ևս տեղադրվում են նշված կայքում:
«Ես այս նախաձեռնությունը գնահատում եմ գերազանց՝ հատկապես հոգեբանական տեսակետից: Մեր երեխաները մի պահ կտրվեցին մեր անցածից, պատերազմական թոհուբոհից»,-շեշտում է Մարտակերտի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիդիա Բալայանը: Հենց այս դպրոցում է նվերները հանձնվել Մարտակերտի երեխաներին: Իսկ Ծրագրի կազմակերպչական աշխատանքին աջակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ս.Ասրյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Գրիգորյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վ.Խաչատրյանը:
«Իրականացան բազմաթիվ երեխաների երազանքներ և, համոզված ենք՝ շատերի մոտ մնաց անջնջելի տպավորություն ու ամրապնդվեց հավատը դեպի բարին՝ ամփոփված Ձմեռ պապի կերպարում: www.santaclaus.am կայքում նվիրատուների էջերում զետեղվել եւ զետեղվում են նվերների հանձնման պահին արված լուսանկարները, և նվիրատուները կարող են տեսնել փոքրիկների՝ երախտագիտությամբ ու հրճվանքով լի հայացքները: Լինելով նամակագիրների և նվիրատուների միջև կամուրջ՝ մենք փոքրիկների երախտագիտությունն ենք փոխանցում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր չեն զլանում մի պահ մտածել ու հոգալ նրանց մասին, ում համար ուշադրությունն ու ջերմությունն առանձնահատուկ կարեւոր են: Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր հրավառության փոխարեն լսում են կրակոցներ և առավել քան այլոք զգում են պատերազմի շունչը»,-նշում է ծրագրի համակարգող Ասանեթ Ալոյանը:
«Ծրագրի ողջ ծախսը կատարվել է մեր և մեր ընկերների անձնական միջոցներով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր Ամանորի նախօրեին, թողած իրենց հոգսերը, անձնվիրաբար աշխատում են Ծրագրի համար»,-ամփոփում է Մակար Եղիազարյանը:
Այս տարի, որպես Ծրագրի գործընկեր, մեծապես աջակցել է «Ռոստելեկոմ»-ը, որը տրամադրել է հարյուրավոր հրաշալի գրքեր և քաղցրավենիք, կատարել 10 նամակագրի երազանքը՝ նվիրելով բարձրորակ պլանշետներ:
Տարիներ շարունակ մեծապես աջակցում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն՝ հյութեր և խաղալիքներ տրամադրելով հարյուրավոր երեխաների:
Հատկանշական է «Արմսվիսբանկ»-ի ողջ անձնակազմի ներդրումը, որի արդյունքում անհատական նվիրատվության միջոցով 100-ից ավելի նամակագրի համար պատրաստվել են նվերներ:
Մեծ ոգևորությամբ մասնակցել են նաև մի շարք այլ կազմակերպությունների աշխատակիցներ՝ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից, «Վեբբ Ֆոնտեն» ընկերությունից, պետական հաստատություններից: Ծրագրին աջակցել են նաև հարյուրավոր անհատ բարեգործներ Հայաստանից և Սփյուռքից, որոնք իրենց ողջ սերն ու հոգատարությունն են ներդրել ամեն նվերում: Կայքի տեխնիկական սպասարկման հարցում աջակցել է «Ավռոմիկ» ՍՊԸ-ն:
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01