2015 թ. դեկտեմբերին «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք բերեց համաշխարհային գրականության հսկաներից մեկի՝ Վ. Սարոյանի տունը, որը հանվել էր աճուրդի: Եվ հենց այդտեղից բացվեց պատմության նոր էջը: Ինտելեկտուալ գնումից հետո Ռենեսանսի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնեց «Սարոյան Հաուս» նախագիծը և դրեց հաջորդ խնդիրը՝ գրողի տունը դարձնել տուն-թանգարան: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի շրջանակներում ձևավորված «Սարոյան Հաուս» նախագիծը գործի անցավ, գտավ ու կապ հաստատեց գրողի հարազատների, հեռու ու մոտ բարեկամների հետ: Գրողի տուն-թանգարանի նախագիծը մշակելու համար հայտարարվեց մրցույթ, որի եզրափակիչ փուլը անցկացվեց Երևանում: Հաղթողի անունը արդեն հայտնի է՝«Ստորակետ» ճարտարապետական ստուդիան: «Ստորակետ»-ը առաջարկեց ոչ թե ավանդական, այլ նորագույն տեխնոլոգիաական լուծումներով հագեցած նախագիծ: Սարոյանն ու Սարոյանի հերոսները, նրանց պատմությունները 3D մակետավորմամբ կտեղավորվեն ու կապրեն 114 մ2 տարածքի վրա, որտեղ ժամանակին Սարոյանն էր ապրում ու ստեղծագործում: Սարոյանը կընդունի իր հյուրերին, կշրջի ու կխոսի նրանց հետ: Ինտերակտիվ թանգարանում կջնջվեն ժամանակի ու տարածության բոլոր սահմանները: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք է բերում բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ: Հիմնադրամը Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսում է կազմակերպել գրողի ծննդյան 110 ամյակին՝ 2018 թ. օգոստոսի 31-ին: Մինչ այդ «Սարոյան Հաուսի» աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը: «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմը արդեն իսկ պարզել է, որ Պուլիցերյան մրցանակակրի գրական ժառանգության մի մասը գտնվում է Ստենֆորդի համալսարանում է, մյուս մասը «Սարոյան» հիմնադրամին է պատկանում, որոշ մասն էլ հարազատների ու ընկերների մոտ է: Ներկայումս աշխատանքներ են տարվում այս ամենը ամբողջացնելու և մեկ վայրում հավաքագրելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքին հետևում ու օժանդակում է «Սարոյան Հաուս» խորհուրդը, որի անդամները աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայտնի սարոյանագետներ են:
«Սարոյան Հաուս» նախագծի ձևավորումից հետո հիմնվեց «Սարոյանասերների» ակումբը, և արդեն մոտ մեկ տարի է, որ Սարոյանին ճանաչողներն ու սիրողները ամիսը մեկ հավաքվում են «Սարոյանասերների» ակումբում, որտեղ վերհիշում են գրողին, ընթերցում նրա ստեղծագործությունները, անցկացնում քննարկումներ ու վերլուծություններ և պարզապես խոսում գրողի մասին: Ակումբի հանդիպումները հնարավորություն են ընձեռում ամեն անգամ նորովի տեսնելու և նորանոր մանրամասներ բացահայտելու գրողի հետ կապված միևնույն իրադարձության վերաբերյալ: Օրինակ՝ ինչ ասաց Վ. Սարոյանը, երբ 1976 թ. Հայաստանում դիտեց «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմը: Մեկը մյուսին ընդհատելով՝ ակումբի անդամները պատմում են հատկապես Սարոյանի հայաստանյան այցերի մասին, թե ուր էր գնում, ինչեր էր անում ու ինչ էր սիրում:
«Սարոյան Հաուս» նախագծի՝ տարվա ընթացքում ծավալած աշխատանքները ի մի բերելու, Սարոյանի վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու հետազոտությունները հասարակությանը ներկայացնելու համար հարմար առիթ հանդիսացավ գրողի ծննդյան 108 ամյակը, որը հիմնադրամը նշեց մեծ շուքով: Հիմնադրամը բազմաթիվ բաժիններից բաղկացած միջոցառում էր կազմակերպել, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Սարոյանի հայտնի ու անհայտ ձիրքերը. գրող, նկարիչ, երաժիշտ:
Սարոյանը «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմի կյանքի անբաժանելի մասնիկն է դարձել: Նրանք ամեն օր և ամենուր Սարոյանին են փնտրում ու նրա մասին գտած ամեն մանրուք սիրով հավաքում ու պահում՝ գրողի իրական պատկերը վերստեղծելու ու տուն-թանգարանը ամբողջականացնելու համար:
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01