Բաքվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ ներկայացած տղամարդը 8-ամյա երեխայի է պատանդ վերցրել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Էլնուր Ռամազանլըն հաղորդում է տվել այն մասին, որ իր 8-ամյա որդին՝ Հուսեյինը՝ մայիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ԻՊ-ի անդամ ներկայացած անձը դրանից հետո մի քանի անգամ զանգահարել է Ռամազանլըին ու հայտնել, որ Հուսեյինն իր մոտ է։ Երեխային ազատ արձակելու դիմաց նա 30.000 մանաթ փրկագին է պահանջել։ Անհայտ անձը նաև հայտարարել է, որ եթե Էլնուրը ոստիկանություն դիմի, նա երեխայի օրգանները կվաճառի։ Ոստիկանության գործողությունների արդյունքում ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։ Նա Ադրբեջանի բնակիչ Էլնուր Մամեդովն է։ Երեխային հայտնաբերել են երկհարկանի կիսակառույց շինության մեջ։ Նրա ձեռքերը, ոտքերն ու աչքերը կապված են եղել։ Հարուցվել է քրեական գործ։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55