Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը «կուլ չի տա» տարածաշրջանում Արևմուտքի երկրների «երկակի գործելաոճը», և պահանջել է դադարեցնել քրդական խմբավորումների հետ համագործակցությունը, «եթե Թուրքիային ռազմավարական գործընկեր են համարում»:
«Եթե դուք վեր եք կենում ու այս տարածաշրջանում այս խմբավորումներին ամեն տեսակի զենքի օգնություն եք ապահովում, դրանից հետո էլ ասում, թե «ոչ, մենք զենք չենք ուղարկում», կներեք, մենք դա կուլ չենք տա», - ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում որևէ ջանք չեն գործադրում:
Չնայած նրան, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես հերքել է Սիրիայի տարածքում քրդական ազգային զինված խմբավորումներին զենք մատակարարելու մասին Թուրքիայի հնչեցրած մեղադրանքները, Էրդողանը շարունակել է մեղադրանքներ հնչեցրել և հայտարարել, որ Արևմուտքը ստիպված է լինելու ընտրություն կատարել Թուրքիայի և այս խմբավորումների միջև:
«Եթե մենք ՆԱՏՕ-ի շրջանակում ռազմավարական գործընկերներ ենք, այդ դեպքում դուք պետք է մեր կողքին լինեք», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55