Մայիսի 11-ին ՀՀ ԱԻ նախարարության շարահրապարակում կայացավ Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված շարժական կառավարման կետ հանդիսացող նոր ավտոմեքենաների շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին:
Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհային աջակցության շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք կհագեցվեն աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում կհանդիսանան որպես.
• ՀՀ ԱԻՆ շարժական կառավարման կետ
• ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կառավարման կետ
• ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ շտաբ
• ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայություն
• ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության կառավարման կետ
• ՀՀ ԱԻՆ շարժական լրատվական կենտրոն
Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը, ժողովրդին և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանաության ողջ անձնակազմին՝ դեսպան Է. Տագուչիի գլխավորությամբ՝ ԱԻ նախարար Ա. Երցիյանը նշեց, որ Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրված 6 հատուկ մեքենաները հատկացվելու են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին (ՃԿԱԿ):
- 2010 թ.-ին Ճապոնիայի կառավարության կողմից 28 հրշեջփրկարարական մեքենա հատկացվեց ՀՀ ԱԻ նախարարությանը: Այս 6 տարիների ընթացքում այդ մեքենաների միջոցով մեր անձնակազմը փրկեց բազում մարդկային կյանքեր, որի համար ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: 3-4 տարվա ընթացքում շնորհիվ «911» ծառայության աշխատանքի բոլորը խոսում են մեր ճգնաժամային կառավարման կենտրոնների մասին: 2010-12 թթ. սկսած՝ ճապոնացի մեր գործընկերների հետ թե մարզերում, թե Երևանում մեծ աշխատանքներ են տարվում ԱՌՆ բնագավառում, ինչպես նաև՝ սեյսմիկ ծառայության ուղղությամբ: Ինչպես գիտեք, Հայաստանի տարածքում կա 3000-ից ավելի սողանք, որոնցից առավել ակտիվ են 168-ը: 2014 թ. մենք աշխատանքներ սկսեցինք Ճապոնիայի կառավարության հետ նաև սողանքների դեմ պայքարի ուղղությամբ, - նշեց Ա. Երիցյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ Ճապոնական կողմի հետ ակտիվ համագորածկցություն է ձևավորվել անձնակազմի մասնագիտական պատրաստության առումով ևս: Այս շրջանակներում ՀՀ ԱԻՆ աշխատակիցները վերապատրաստվում են Ճապոնիայում:
Ճապոնիայի կառավարության և իր անունից շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցության համար՝ դեսպան Է. Տագուչին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել այս միջոցառմանը: Դեսպանն ընդգծեց, որ Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի խորացնել բարեկամական և գործընկերային հարաբերությունները 2 պետությունների միջև, ինչպես նաև՝ խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը Հայաստանում:
- Ինձ համար մեծ պատիվ է այսօր վայելել երկկողմ սերտ համագործակցության պտուղները: Ես հավատում եմ, որ այս ծրագիրը մեկ քայլ առաջ կմղի Հայաստանին աղետակայուն հասարակություն ստեղծելու ճանապարհին: 1991 թ-ից Ճապոնիան նպաստել է Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ ընդհանուր առմամբ ՀՀ-ին տրամադրելով 420 մլն. ԱՄՆ դոլարի աջակցություն: Ես վստահ եմ, որ նմանատիպ կապերն ավելի կամրապնդեն հայ-ճապոնական հարաբերությունները: Իմ խորին շնորհակալություն եմ հայտնում նախարար Ա. Երիցյանին շարունակական աջակցության և այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար, - եզրափակեց Է. Տագուչին:
Նշենք, որ տրամադրված 6 ավտոմեքենաները արտակարգ պատահարների և աղետների ժամանակ օգտագործվելու են որպես շարժական կառավարման կետեր, հատկապես` բնական աղետների ժամանակ, ինչպես օրինակ՝ Հայաստանի տարածքում տեղի ունեցող հնարավոր սողանքի, ջրհեղեղի կամ երկրաշարժի դեպքում: Շարժական կենտրոնները կարող են գործել եղանակային բարդ պայմաններում (ամռանը մինչև +45 օC, իսկ ձմռանը մինչև -25 օC) և տեղափոխել 10 մարդ (ներառյալ վարորդը):
Ավտոմեքենաները պատրաստվել են հատուկ պատվերով, ներքին հարդարման աշխատանքները կատարվել են ջերմակայուն և անջրանցիկ նյութերով: Շարժական կառավարման կետերն ապահովված են դեպքի վայրում փրկարարական գործողությունների կազմակերպման և հանգստի համար անհրաժեշտ պայմաններով ու պարագաներով` լուսարձակներ, բարձրախոսներ, աշխատանքային սեղան և աթոռներ, մահճակալներ, օդափոխիչ սարք, տաք/սառը ջրով ցնցուղ, սանհանգույց և այլն: Ավտոմեքենաներն ու դրանց մեջ տեղադրված էլեկտրական հոսանք մատակարարող գեներատորներն աշխատում են դիզելային վառելանյութով:
Մայիսի 12-ին Հայաստան ժամանած ճապոնացի մասնագետների խումբը վերապատրաստման դասընթաց կանցկացնի փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շարժական կառավարման կայանների շահագործման և սպասարկման վերաբերյալ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33